Հնդկաստանում չորեքշաբթի՝ հունիսի 16-ին, Թաջ Մահալ դամբարանը բացվել է այցելուների համար: Երկրում կորոնավիրուսի բռնկման պատճառով ճարտարապետական համալիրը երկու ամիս փակ էր: Միևնույն ժամանակ, համալիրի տարածք մուտք կգործի ոչ ավելի, քան 650 մարդ, գրում է Hindustan Times-ը:
«Բոլոր այցելուները պետք է դիմակ կրեն, և հատուկ թիմեր են ստեղծվել հյուրերին հսկելու համար»,- ասել է Ագրա քաղաքի Հնդկաստանի հնագիտական վարչության պետ Վասանտ Կումար Սավարնքարը:
Նրա խոսքերով՝ տոմսերը կարելի է ձեռք բերել միայն առցանց: Թաջ Մահալի մարմարե պատերին դիպչելը խստիվ արգելված է: Այցելուներին թույլատրվում է քայլել բացառապես ախտահանող լուծույթով ներծծված սպունգի ծածկով հատուկ արահետներով: