Գիշերը տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետի ֆեյսբուքյան էջի պատը փակվել է այլոց գրառումների համար: Այնտեղ մնացել էին միայն այն գրառումներն ու հղումները, որոնք տեղադրվել էին էջի ադմինիստրատորի կողմից: Մեր հրապարակման մեջ կոչ էինք արել գիտակցել, որ սա ավելի շատ բացասական, քան դրական հետևանքներ կարող է ունենալ պարոն Կարապետյանի համար:
Եվ ահա առավոտյան, երբ այդ հրապարակումը մեծ տարածում էր գտել և մեկ գիշերվա մեջ արդեն 800-ից ավելի դիտում ունեցել, քաղաքապետարանը տեղի տվեց: Էջն արդեն ուներ նախկին տեսքը: Ուրախ ենք, որ մեր օպերատիվության շնորհիվ հնարավոր եղավ այսքան արագ վերականգնել մարդկանց` քաղաքային իշխանություններին առցանց դիմելու և պատասխաններ ստանալու իրավունքը: Հուսով ենք` այսուհետ նման քայլի դիմելուց առաջ քաղաքապետարանում շատ երկար ծանրութեթև կանեն:








































