Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Կրեմլի համար սա Հայաստանում իր դիրքերը փրկելու վերջին հնարավորությունն է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

Պարոն Խուրշուդյան, Եղվարդում Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ժամանակ, անդառնալով նախկիններին, նշեց, որ 2009-2018 թթ. շատ հարցերով ՀՀ իշխանության հետ համաձայն չի եղել, այդ շրջանում ինքը նույնիսկ շփում չուներ ՀՀ իշխանության հետ: Արդյոք սա անուղղակի պատասխան չէ՞ Սերժ Սարգսյանին, նրա կառավարման շրջանը։

Սա ներտեսակային պայքարի տիպիկ դրսևորում է։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանի փաստացի ղեկավարած դաշինքը պայքարում են նույն էլեկտորատի համար։ Ընդ որում, Սերժ Սարգսյանը գյուղերում եւ թաղերում այդ իրենց «նախկինների» էլեկտորատի վրա ավելի մեծ ազդեցություն ունի, ավելի շատ խողովակներ, «ադմինիստրատիվ ռեսուրս» կիրառելու հնարավորություններ ունի, մինչդեռ Քոչարյանը ավելի շատ մանիպուլյատիվ զանգվածային քարոզչության վրա է աշխատում ու այժմ շատ ավելի ձայներ ունի «Պատիվ ունեմ»-ից։

Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը, որն ուղեկցվում է հիմնականում վիրավորանքներով։

Խիստ բացասական։ Փաստացի իրագործվում է Կրեմլի պլանը՝ տանելու հետընտրական բախումների և ապակայունացման։ Ակնհայտ է, որ Քոչարյանը չի հավաքելու այնքան ձայն, որ կարողանա վճռական դերակատարություն ունենա հաջորդ կառավարության ձեւավորման գործում։ Քաղաքացիական Պայմանագիրն էլ, մեծ հավանականությամբ, չի կարողանալու հավաքել բացարձակ մեծամասնություն եւ ստիպված է լինելու կոալիցիա ձեւավորել որեւէ այլ ուժի հետ։ Մնում է հույս տածել, որ ներկաներից բացի ԱԺ կանցնեն նաեւ այլ ժողովրդավարական ուժեր, ինչի հավանականությունը, ցավոք, մեծ չէ, քանի որ տեղի չունեցավ այդ ուժերի համախմբում։ Եթե գոնե մեկ այդպիսի ուժ անցնի ԱԺ եւ նրա ձայները բավարարի ՔՊ-ի հետ կոալիցիա ձեւավորելու համար, հնարավոր կլինի լիցքաթափել մթնոլորտը, եթե այդ կոալիցիան առաջադրի ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ որեւէ այլ թեկնածուի։ Այդպիսի կայունացնող թեկնածու, իմ կարծիքով, կարող է լինել Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Սակայն ինձ համար պարզ է, որ դա կարող է տեղի ունենալ միայն եթե ՀԱԿ-ը եւս անցնի ԱԺ, իսկ դրա հավանականությունը եւս մեծ չէ։ Այնպես որ իրավիճակը պատային է մոտս մեծ տագնապ կա։ Կրեմլը եւ 5-րդ շարասյանը սպասարկող ծախու լրատվամիջոցներն ու քաղտեխնոլոգները աճեցրեցին եւ հզորացրեց Քոչարյանին, այդ թվում ադրբեջանական մայիսյան սահմանային ագրեսիայի միջոցով ավելացնելով Հայաստանի ընտրողների անվտանգային վախերը, մյուս կողմից էլ՝ արհեստականորեն ներմուծելով կեղծ նարատիվ, համաձայն որի Քոչարյանը կարող է լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը։ Իրականում Քոչարյանը անելու է այն, ինչին սովոր է՝ ժամանակավոր ու կեղծ անվտանգության դիմաց Ռուսաստանին է զիջելու Հայաստանի ինքնիշխանության վերջին փշրանքները, դարձնելով մեր երկիրը Ռուսաստանի գուբերնիա, իսկ հազարավոր հայ երիտասարդներին՝ տարատեսակ դոնբասներում Ռուսաստանի ապագա պատերազմների թնդանոթի միս։

Կարծում եմ Քոչարյանն էլ, Փաշինյանն էլ դեռ անակնկալներ ունեն պահած՝ մրցակիցներին մատուցելու համար եւ դեռ կերեւա, թե ում վերջին ակորդը ավելի ազդեցիկ կլինի։ Մյուս կողմից՝ նախկինների եւ ներկաների հռետորաբանության կոշտացումը կարող է չար կատակ խաղալ երկուսի համար էլ։ Հասարակությունը բնազդաբար զգում է վտանգ քաղաքացիական պատերազմի եւ կարող է որպես լուծում ավելի շատ ձայներ տալ երրորդ՝ այլընտրանքային ուժերին։

Պարոն Խուրշուդյան, քարոզարշավը կարո՞ղ ենք համարել յուրահատուկ լյուստրացիա ռուսամետ ուժերի և գործիչների բացահայտման առումով։

Միանշանակ, ու խոսքը միայն ռուսամետ ուժերի մասին չէ, այլ նաև ազդեցության գործակալների և սովորական լրտեսների։ Կրեմլի համար սա Հայաստանում իր դիրքերը փրկելու վերջին հնարավորությունն է։ 2018-ին նա սխալ հաշվարկի պատճառով տանուլ տվեց խաղը, որի համար մեղադրում է Սերժ Սարգսյանին։ Այժմ այն Հայաստանում իր բոլոր գործակալական ռեսուրսները զորաշարժի է ենթարկել։ Բավական է միայն սոցցանցերն ու մեդիաները կոնտենտ-վերլուծության ենթարկել և Հայաստանի հակահետախուզության համար հսկայական բազա կձևավորվի։

«GALLUP International Association-ի արած վերջին հարցումների համաձայն՝ «Հայաստան» դաշինքը մի փոքր ավելի բարձր ցուցանիշ է գրանցել, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։ Առհասարակ, որքանո՞վ արժանահավատ կարող են լինել նման հարցումները։

GALLUP-ի բրենդի տակ հանդես եկող այս «տասովշիկը» վաղուց էր հայտնի որպես սրա-նրա քարոզչական պատվերները կատարող։ Իրականում այս հարցում տվել՝ Ադիբեկյանին անցել է։ Ողորմածիկը գոնե մասնագիտորեն էր կեղծում թվերը։ Սա պարզապես դնում՝ նկարում է այն ինչ պատվիրում են։ Ընդ որում, օրինակ նախորդ հարցման արդյունքները ներկայացնող պրեզենտացիան վերնագրել էր․ «Իդիոտ․ կա՞», ակնհանտորեն հեգնելով գործող իշխանության «Ապագա կա՛» կարգախոսը։ Այսպիսի «սոցիոլոգ» որտե՞ղ եք տեսել։ Բացահայտ քոչարյանական քարոզիչ է։ Զարմանում եմ, որ կան մարդիկ, որ դեռ հավատում են այս անձնավորության նկարած թվերին։ Ավելի հեշտ կլիներ հավատալ, որ Պանիկովսկին ևս սոցիոլոգ էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում