«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը անհրաժեշտ է համարում վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին: Հունիսի 7-ին այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը` ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը:
«Կիսանախագահական համակարգը օպերատիվ է, արագ որոշումներ կայացնող է և շատ հարմար է անցումային շրջանի երկրների համար: Մենք դեռևս գտնվում ենք այդպիսի երկրների շարքում: Դա էր պատճառը, որ հետխորհրդային երկրների մեծ մասը, հաշվի առնելով այս գործոնները, ընդունեց նախագահական համակարգը և շարունակում է այդ համակարգը գործել: Ճգնաժամեր այդ առումով չեն առաջանում: