Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայ ժողովուրդն աչքերը բացել է, գիտի, որ դարավոր դաշնակիցն ընդամենը ոխերիմ թշնամի է

Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության բանալի և  ցանկացած եռակողմ, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափին աջակցելու պատրաստակամություն է հայտնում: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք հավատում ենք, որ կկարողանանք իրականացնել տարբեր աշխատանքներ, որոնք կամրապնդեն եւ կմեծացնեն կարևորությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում: Նշվածի շրջանակներում շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա»,- ասել է Էրդողանը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ նմանատիպ հայտարարությունները միջազգային հանրության և հատկապես Միացյալ Նահանգների վրա լավ տպավորություն թողնելու նպատակ են հետապնդում․«Բայց նման հայտարարությունները ոչ այնքան նման ծրագիրը կյանքի կոչելու նպատակով են արվում, որքան Բայդենին դրական ազդանշան ուղարկելու՝ հունիսի 14-ին կայանալիք Էրդողան-Բայդեն հանդիպմանն ընդառաջ։Ապրիլի 23-ին նա հեռաձայնել էր Բայդենին։ Բայդենն ասել էր, որ կարտասանի իր  ուղերձում «ցեղասպանություն» բառը, իսկ հետո  կհանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթաժողովում՝ քննարկելու եռակողմ բոլոր հարցերը։ Էրդողանը լարված ու հուզված սպասում է այդ հանդիպմանը»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ նրա՝ Հայաստանը նմանատիպ համագործակցություններին կողմ լինել չի կարող․«Չմոռանանք, որ Էրդողանը հայտարարել էր, որ ղարաբաղյան պատերազմին մասնակցում են, որ 1915 թվականի երիտթուրքերի կիսատ թողած գործը վերջնական ավարտին  հասցնեն։ Իսկ Պուտինն էլ Էրդողանին հռչակել է իր լավագույն ընկեր։ Էրդողանից զատ՝ Բայդենի հետ լարված հանդիպման է սպասում նաև Պուտինը։ Նրանք էլ հունիսի 16-ին պետք է հանդիպեն։ Այդ առումով շատ կարևոր եմ համարում Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցը։ Բայց արդյոք նա կարողացավ Մակրոնին հասկացնել, թե որն է հարցի էությունը։ Ինքը շոուներ շատ է անում, իսկ շոուներով ազգային խնդիրներ չես լուծի։ Ազգային խնդիրները շոու բիզնես չեն, հնչյունային էֆեկտներ չեն սիրում։ Պետք է նորմալ խոսել, նորմալ պատվիրակնություն ունենալ։ Կարևոր է, որ այդ մարդիկ  միջազգային հարաբերությունների մասին  լավ պատկերացում ունենան»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ իրատեսական չէ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցության ձևաչափերում Հայաստանի ընդգրկումը․«Իրենք իրենց երկրներում անընդհատ հայերի նկատմամբ թշնամանք են տարածում։ Պուտինամերձ մամուլն  էլ ռուս հասարակության շրջանակներում  է հայերի նկատմամբ անընդհատ ատելություն քարոզում։ Այդ ատելությանը միանում է Կիրիլ պատրիարք կոչվող մարդատյաց տականքը, էլ չեմ խոսում Պետդումայի մասին․․․Հայ ժողովուրդն աչքերը բացել է, գիտի, որ դարավոր դաշնակիցն ընդամենը ոխերիմ թշնամի է։Եվ բացի այդ՝ որպեսզի նման համագործակցությունները հաջողություն ունենան, պետք է կազմակերպող երկրի տնտեսական վիճակը լավ լինի։ Իսկ Ռուսաստանի  տնտեսությունը քայքայված է, արդյունաբերություն գոյություն  չունի, դրա համար էլ ինչ նախաձեռնում է՝ չի գործում։ Այսօր չի գործում ո՛չ ՀԱՊԿ-ը, ոչ ԵԱՏՄ-ն։Եթե անգամ գործում են, ապա ոչ արդյունավետ, միայն Պուտինի ու նրա մերձավոր շրջապատի քսակը հարստացնելու համար»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում