Հայաստանում ակտիվ նախընտրական քարոզարշավ է և իշխանական ուժը, և ընդդիմադիր հատվածից շատ ուժեր սկսել են մարզային, թիրախային խմբերի հետ հանդիպումները, բայց ըստ ժամանակացույցի, պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է հունիսի 7-ին: Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 20-ից ավելի քաղաքական ուժ: Հայաստանի նման փոքր երկրի համար սա նորմա՞լ է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ:










































