Իրանի ռազմածովային ուժերի Kharg խոշորագույն նավը բռնկվել է ու խորտակվել Իրանի ափերի մոտ: Այդ մասին չորեքշաբթի՝ հունիսի 2-ին, հաղորդել է CBC News- ը:
Նշվում է, որ Kharg -ն ուսումնական առաքելություն էր իրականացնում:
02: 25-ի սահմաններում նավի վրա հրդեհ է բռնկվել: Այն չի հաջողվել տեղայնացնել:
Նավը խորտակվել է Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող Ջասկ նավահանգստի մոտ: