Ընդամենը երկու օր առաջ Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում սպանվել էր նաև Դոն Պիպոյի եղբայրը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր Երևանի Աբովյան փողոցում սպանվածը քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մտերիմներից է, անունը` Հովո։ Նա ևս քրեական հեղինակություն է, Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։
Shamshyan.com–ը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ավտոմեքենայում եղել է ինչ-որ գործարար, որն այս պահին ոստիկանությունում է։








































