Հո Շի Մին քաղաքի դատավորը հայտարարել է, որ բլոգեր Պհամ Մին Հոանգը իր բլոգում գրել է երկիրը վարկաբեկող հոդված, ինչի համար դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Հոանգը ընդունել է, որ ինքը ընդդիմադիր հայացքներ ունի, սակայն հայտարարել է, որ իր գործողությունները ուղղված չեն եղել երկրում կարգերի փոփոխմանը:
Հոանգի ընտանիքի անդամները ասել են, որ նա բողոքարկելու է դատավճիռը:











































