Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի գյուղապետարանի դիմաց հավաքվել էին հակամարտության ընթացքում զոհված 9 զինծառայողների հարազատները: Զոհվածների ծնողներից մեկը հենց Առատաշեն համայնքի գյուղապետն է: Տղաները զոհվել են 2020 թվականի պետարազմից հետո՝դեկտեմբերի 12-ին: Հարազատների խոսքով նրանց կանչել էին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղը պաշտպանելու համար, որը արդեն հանձնված էր եղել թշնամուն:
Տղաների ծնողները ցանկանում են իմանալ, թե ինչու նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրումից հետո իրենց տղաներին ուղարկել են հանձնված տարածքները պահելու և ինչու մինչ այսօր ոչ մի տեղ չի նշվում դեկտեմբերին տեղի ունեցած հակամարտության և 9 զոհերի մասին:
Մանրամասները տեսանյութում՝










































