«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացվում է բազմափուլ ֆինանսավորման տարբերակով, և այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր:
Ծրագրի մի մասի` 500 մլն դոլարի չափով, ֆինանսավորումը իրականացվում է Ասիական զարգացման բանկի կողմից:
2011 թվականի օգոստոսի 2-ին արդեն հայտարարվել է միջազգային բաց մրցույթ` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի մասեր կազմող Երևան-Աշտարակ (11.7 կմ երկարոթյամբ), Երևան-Արարատ (38 կմ երկարությամբ) և Աշտարակ-Թալին (42 կմ երկարությամբ) ճանապարհային հատվածների վերակառուցման համար կապալառուի ընտրության նպատակով:









































