Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Արևմուտքը շահագրգռված է իր ներկայությունն ունենալ տարածաշրջանում, բայց ինչպես ռուսական կողմը՝ պնդում է սահմանային ճշգրտումների անհրաժեշտությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

-Պարոն Մինասյան, սահմանային իրավիճակի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ մասնավորապես նշելով, որ սահամանային վեճերը լուծելու համար ուժի գործադրում կամ դրա սպառնալիքն  անթույլատրելի է: Երկու կողմերին նաև կոչ է արվել զորքերը հետ քաշել և քայլեր ձեռնարկել սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատման բանակցություններ սկսելու համար: Վարչապետ Փաշինյանն արդեն ողջունել է հայտարարությունը՝ նշելով,  որ պետք է սպասել նաև Ադրբեջանի արձագանքին: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ:

-Մինսկի խումբը փորձում է վերագնահատել իր մանդատը և հստակեցնել ստեղծված նոր իրողությունների պայմաններում իր հնարավոր անելիքները: Կարևորում է նաև իր հնարավոր դերակատարումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային   լարվածության թուլացման համատեքստում: Ըստ էության  համանախագահների հայտարարությունը բավականին հստակ կոչ էր պարունակում՝  վերատեղակայել զորքերը, լիցքաթափել իրավիճակն ու բանակցություններ սկսել դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով: Համանախագահները պատրաստակամություն են հայտնում աջակցել այս գործընթացին: Սա բավականին կարևոր արձանագրում է ու ինչ-որ առումով համահունչ  է նաև Հայաստանի վարչապետի կողմից ներկայացված առաջարկին: Խոսքը վերաբերում էր զորքերի հետքաշմանն ու միջազգային դիտորդների տեղակայմանը: Միևնույն ժամանակ համանախագահների հայտարարությունը պարունակում էր նաև մի շարք այլ կարևոր շեշտադրումներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց հետ վերադարձին: Ընդ որում՝ ընդգծվում էր նաև օրեր առաջ Ադրբեջանի կողմից վեց հայ զինծառայողների գերեվարման հանգամանքը: Միևնույն  ժամանակ բավականին կարևոր եմ համարում Մինսկի խմբի համանախագահների կողմից դեպի Արցախ մարդասիրական մուտքի սահմանափակումների չեղարկման պահանջը, ինչը բավականին կարևոր է: Այս հարցը տարբեր խողովակներով փաստորեն բարձրաձայնվում է: Նմանատիպ կոչերով են հանդես եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ից, ՄԱԿ-ից: Այժմ արդեն երրորդ անգամ համանախագահներն ընդգծում են այս պահանջը: Գաղտնիք չէ, որ հենց ադրբեջանական կողմն է  խոչընդոտներ ստեղծում Արցախ մուտքի հետ կապված՝ փորձելով իր ամբողջական ու լիարժեք վերահսկողության տակ պահել անգամ իր կողմից չվերահսկվող Արցախի տարածք ցանկացած մուտք ու ելք:

Նմանատաիպ հայտարարությամբ է նաև հանդես եկել ԵՄ-ն՝ ըստ էության ողջունելով սահմանային իրավիճակի լարվածության լուծմանն ուղղված վարչապետ Փաշինյանի առաջարկը: Եվրամիության, Մինսկի խմբի ակտիվացումը կարո՞ղ ենք դիտարկել որպես հավասարակշռման փորձ ռուսական քաղաքականությանը: Ինչպես գիտեք ՝ սահմանազատման հարցում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն էր հայտնել Մոսկվան:

-Կարծում եմ՝ նման գնահատական տալն այնքան էլ ճիշտ չէ: Պետք է հաշվի առնենք, որ նույն Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և ընդունված հայտարարությունը համաձայնեցված է: Միևնույն ժամանակ կարող ենք նաև արձանագրել, որ  Արևմուտքը ևս շահագրգռված է որոշակի դերակատարում ստանձնել տարածաշրջանում: Այդ առումով նույն սահմանային ճգնաժամի հաղթահարումը չենք կարող բացառել, որ դիտարկվում է որպես նման հնարավոր պատուհան: Պատահական չէ այս առումով, որ մենք տեսնում ենք, որ թե՛ եվրոպական առանձին երկրներ, թե՛ Եվրամիությունը բավականին հստակ դիրքորոշում են արտահայտում ստեղծված իրավիճակի հնարավորինս խաղաղ հանգացալուծման հետ կապված: Միևնույն ժամանակ ընդգծում են, որ ադրբեջանական կողմը պետք է հետ քաշի իր զորքերը: Եվ որպես երկարաժամկետ լուծում՝ ինչպես ռուսական կողմը, արևմտյան երկրները ևս տեսնում են սահմանային ճշգրտումների անհրաժեշտությունը:

-Ձեր դիտարկմամբ՝ ինչպե՞ս Ռուսաստանը կվերաբերի այս հարցում Եվրամիության միջնորդությանը: Հնարավո՞ր է տարակարծություններ առաջանան:

-Դեռևս վաղ է նման կանխատեսումներ անել: նախևառաջ՝ ինչպես նշեցի համանախագահության հայտարարությունը երեք երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի համատեղ ու համաձայնեցված հայտարարությունն էր: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ հայկական կողմը ակտիվ կոնսուլտացիաների մեջ է իր բոլոր գործընկերների հետ: Վարչապետն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նշել էր, որ ներկայացված առաջարկի վերաբերյալ գործընկերների հետ նախատեսվում են ակտիվ կոնսուլտացիաներ: Ամենայն հավանականությամբ չենք կարող բացառել, որ առաջարկը նաև քննարկման առարկա է դարձել նաև Վաղարշակ Հարությունյան-Շոյգու հանդիպման շրջանակներում:Այդ հանդիպումից հետո հայկական կողմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ընդգծված էր, որ կողմերը պայմանավորվել են Հայաստանի սահմանի իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ քայլերի շուրջ: Սա ևս  կարևոր արձանագրում է, թեպետ կարիք կա որոշակի մանրամասների, որոնք հուսով եմ՝ պաշտոնական  խողովակները կտրամադրեն: Առաջիկա օրերին առավել կամբողջանա պատկերը, թե մեր միջազգային գործընկերները ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն ինչպես են պատկերացնում  և որքանով է ընդունելի հայկական կողմի առաջ քաշած տարբերակը:Այդ դիրքորոշումների հստակեցումն ինչ-որ առումով կարևոր է նաև Ադրբեջանից պատասխան ակնկալելու կամ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու տեսանկյունից:

-Հունիսի 16 –ին Ժնևում տեղի է ունենալու Բայդեն-Պուտին հանդիպումը: Հնարավո՞ր է վարչապետ Փաշինյանի առաջարկը  այդ  հանդիպման քննարկման թեմաներից մեկը լինի:

-Եթե իհարկե մինչև հունիսի 16-ը ինչ-որ հստակ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն ու ստեղծված ճգնաժամը շարունակվի, չենք կարող բացառել, որ բացի ղարաբաղյան հակամարտության տարբեր ասպեկտեներից՝հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամային իրավիճակի հաղթահարման ուղիները ևս դառնան քննարկման առարկա:Պետք է ընդգծել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է դառնալ արևմուտքի ու Ռուսաստանի միջև համագործակցության այն սակավաթիվ հարթակներից մեկը, որտեղ արևմուտքն ու Ռուսաստանը կկարողանան համագործակցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում