ՀՀ տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Սահմանները բոլոր կողմերից պետք է վաղ թե ուշ բացվեն, բայց Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցք տալուն ես դեմ եմ», – ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ վաղ թե ուշ պետք է լինի եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով։










































