Այսօր ևս 2 զոհ է գրանցվել Մեծ Բրիտանիայում արդեն մի քանի օր շարունակվող անկարգությունների հետևանքով: Վարչապետ Դևիդ Քեմերոնը այս պահին արտակարգ քննարկում է անցկացնում անկարգությունների կապակցությամբ հատուկ ստեղծված Cobra հանձնաժողովի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, այս գիշեր Լոնդոնում համեմատաբար հանգիստ է եղել, սակայն մեծ թափով անկարգությունները վերսկսվել էին Մանչեսթերում, Լիվերպուլում և Բիրմինգհեմում: Մանչեսթերի ոստիկանապետը հայտարարել է, որ իրենք բախվել են աննախատեպ բռնությունների: Ձերբակալվածների թիվը հասել է 768-ի:











































