Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Սահմանազատում հնարավոր  է, բայց ես չէի շտապի. միջազգային իրադրությունը փոխվում է դեպի Հայաստան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Պարոն Շիրինյան, այս օրերին, երբ խոսվում է  սահմանազատման ու սահմանագծման մասին, շատերը նշում են, որ  սահմանազատումը կնշանակի հրաժարում Արցախի կարգավիճակից: Արդյոք  կապ եք տեսնում այստեղ, քանի որ Արցախն ու Հայաստանը չունեն ուղիղ, անմիջական սահման և կապվում են Լաչինի միջանցքով, որի կարգավիճակի հարցը մշտապես եղել է Արցախի կարգավիճակից իրավականորեն զատ: Ինչպես և ինչի՞ց է բխում, որ, հայ-ադրբեջանական սահմանազատումը և սահմանագծումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի կարգավիճակից:

-Ես որևէ կապ չեմ տեսնում, դրանք պարզ շահարկումներ են։Իհարկե հնարավոր է  գնալ սահմանազատման, բայց ես չէի շտապի։ Միջազգային իրադրությունը փոխվում է  դեպի Հայաստան։ Երկրորդ՝ դեմարկացիայի պետք է գնալ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը Հայաստանի սահմանից  հանի իր զորքերը։ Բայց Բաքուն գնում է շանտաժի ճանապարհով, մտել է տարածք ու պահանջում սահման։

-Այսպիսի շահարկումներ հնչում են հենց այն ֆոնին, երբ Ալիևն է ամեն ինչ անում, որ Հայաստանը հրաժարվի կարգավիճակի հարցից։

-Այո, բայց դա իր ձեռքերում չէ, որոշողը Ռուսաստանն է։ Հայաստանն ու հայ ժողովուրդը այդ հարցից հրաժարվել չեն կարող։

-Ռուսաստանն առաջարկում է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում, իսկ ինքն  Ադրբեջանի հետ իր սահմանի դելիմիտացիան արե՞լ է արդյոք։

-Ռուսաստանը շտապում է, հարցն էլ շահարկում՝ ընդդեմ Հայաստանի։ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնի։

Ռուսաստանը Ղրիմի բռնազավթումը հիմնավորում է  ազգերի ինքնորոշման իրավունքով, հանրաքվեյով։ Արցախը 40 անգամ ինքնորոշվել է, բայց ինչու՞ չեն ճանաչում։ Հանրաքվե եղել է, ո՞նց է ստացվում, որ այն դեպքում ընդունում են, այս դեպքում՝ ոչ։

-Դա հնարավո՞ր է մոտ ապագայում։

-Իհարկե դա իր նպատակն է։ Ռուսաստանի  փոխարտգործնախարարն էլ այդ մասին ասաց, դրա համար էլ շտապում են սահմանին դեմարկացիա անել։ Հայկական կողմի համար իրավիճակն աննպաստ է։ Ինչքան հարցերի լուծումը երկարի՝ այնքան մեր միջազգային դիրքերը կվերականգնվեն։ Դրա համար էլ ասում եմ՝ շտապել պետք չէ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում