
Դանիայում գործարկվել է քովիդ-պատվաստումների, հակամարմինների առկայության, թեստի պտասխանների մասին տեղեկություններ պարունակող Coronapas հավելվածը: Թվային հավաստագիրը կգործի ինչպես Դանիայում, այնպես էլ ԵՄ անդամ երկրներում: Հավելվածի մշակումը պետական բյուջեին արժեցել է 3,6 մլն դոլար, հայտնում է TASS-ը։
Coronapas վկայագրի համար պահանջվում է անձի լիարժեք պատվաստում, կամ պատվաստանյութի առաջին չափաբաժնի՝ առնվազն երկու շաբաթ առաջ ընդունում, կամ վերջին 72 ժամվա ընթացքում ստացած կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: