Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Հայաստանում ինքս ինձ հետ եմ ծանոթանում. «Լադանիվա» խումբը Երևանում կհնչեցնի հին ու նոր երգեր

«Լադանիվա» ֆրանսիական խումբը, որը «Վույ աման» երգի յուրահատուկ մեկնաբանության շնորհիվ մեծ ճանաչում գտավ Հայաստանում, առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում:

Երեկոն տեղի կունենա մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տասներկու երաժշտից բաղկացած խումբը կներկայացնի ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ:

Մայիսի 28-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպելու խմբի հիմնադիրներ Ժակլին Բաղդասարյանի և Լուի Թոմասի հետ՝ նրանց ուղղելով շատերին հետաքրքրող հարցեր:

Ժակլին Բաղդասարյանը խոստովանում է՝ խմբի անունն ընտրելիս մտածել են, որ «Լադա Նիվա»-ն ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային մի շարք երկրներում սիրված մեքենա է: «Մենք միջազգային երաժշտություն ենք կատարում. երգում ենք հայկական, բալկանյան գործեր, և որոշեցինք խումբն անվանել «Լադանիվա»: Բացի այդ, «Լադանիվան» ճամփորդելու մեքենա է: Մեր երաժշտությունը ևս ճանապարհորդում է ամբողջ աշխարհում»,-նշում է երգչուհին և հավելում, որ չի հասցրել լինել շատ երկրներում, սակայն մի քանի անգամ այցելել է Ֆրանսիայի կղզիներից մեկը, որը բազմամշակույթ է: Ժակլինը կցանկանար լինել նաև Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում:

Երգչուհին երեք տարեկան է եղել, երբ հեռացել է Հայաստանից. 2005 թվականից պարբերաբար այցելել է հայրենիք. ասես նորից բացահայտի Հայաստանը: «Նախորդ այցերին երկար ժամանակ էի անցկացնում իմ ծննդավայրում՝ Եղեգնաձորում: Երևանում չեմ հասցրել շատ զբոսնել: Երբ շուրջս եմ նայում, մտածում եմ, որ տանն եմ, որ այստեղից եմ ես և ասես ինքս ինձ հետ եմ ծանոթանում»,-անկեղծանում է նա:

Խումբը մի քանի օրով է Հայաստանում. նախատեսում են լինել Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում. Ժակլին Բաղդասարյանը հույս ունի, որ Հայաստան հաջորդ այցի ժամանակ հնարավորություն կունենան լինել տարբեր մարզերում և նորովի ճանաչել երկիրը:

Իսկ Լուի Թոմասը Հայաստանում առաջին անգամ է: Օդանավակայանում խմբին ջերմ են ընդունել և ուղեկցել են խորհրդանշական «Լադա Նիվա» մեքենայով: Լուիի խոսքով՝ երբ քայլում է լուսավորված փողոցներում, ծանոթանում ճարտարապետությանը, իրեն գրավում է շենքերի քարի յուրահատուկ գույնը, որը բնորոշում է Երևանը: Կիթառահարը գեղեցիկ և յուրահատուկ է համարում նաև հայոց այբուբենը:

Անդրադառնալով հայկական երաժշտությանը՝ երաժիշտը նշում է, որ առաջին անգամ լսել է Ժակլինի ջազ կատարումներից մեկն անգլերեն և հասկացել, որ հետաքրքիր երգչուհու է հանդիպել, իսկ երբ ունկնդրել է Ժակլինի հայերեն երգերից մեկը, հիացել է:

Լուիին զարմացնում է այն հանգամանքը, որ հայերը կարող են խակ մրգեր ուտել (ցոգոլ): «Աչքս մնացել է կանաչ խնձորներով լի տոպրակի մեջ: Ժամանակ կգտնենք և կանաչ խնձոր կգնենք: Լուին անպայման կփորձի: Նա կարծում էր, որ միայն ես եմ կանաչ մրգեր ուտում, բայց, երբ իմացավ, որ բոլոր հայերն են այդպես վարվում, ավելի զարմացավ: Այդ մասին Լուին պատմում է բոլոր ընկերներին: Այս առավոտ սուջուխ ենք փորձել. ես այն վաղուց եմ սիրում, իսկ Լուիի համար նորություն էր: Հավանեց»,-պատմում է Ժակլին Բաղդասարյանը:

Նա խոստովանում է, որ չի պատկերացրել՝ համերգով կներկայանա հայրենիքում և շատ ոգևորված է: Երգչուհուն գրավում են հայկական գորգերը, նախշերը և առաջիկայում գուցե հատուկ հայկական տարրերով հագուստներով ներկայանան: Սիրում է հայկական ժողովրդական պարերը, իսկ հայերենն ու հայկական մեղեդիները հետաքրքիր ու գեղեցիկ է համարում: «Հայերեն այնքան էլ լավ չեմ խոսում և այլ կերպ եմ ընկալում այն: Երգեր գրելիս փորձում եմ այնպես անել, որ Լուին կամ այլ օտարներ զգան խոսքերի առանձնահատկությունը»,-ասում է Ժակլին Բաղդասարյանը:

Հանդիպման ավարտին «Լադանիվան» հաճելին մատուցեց ներկաներին՝ կատարելով Շերամի «Պարտեզում վարդեր բացված» երգը:

Խումբը Հայաստանում է Unity Production Armenia-ի ջանքերով:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում