Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Փաշինյանից խռով գիտակից մարդիկ միևնույնն է Քոչարյանին չեն ընտրի. Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, քաղաքական ուժերն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ցուցակները։ «Հայաստան» դաշինքը գլխավորող Քոչարյանը հայտարարում է, որ իրենց նպատակն է լինելու «մինչև քոքը մաշացնել» այն ուժերին, որոնք կարող են իշխանության հետ կոալիցիա կազմել։ Ի՞նչ զարգացումներ եք տեսնում։

-1989 թվականին Ադրբեջանում կար Գրողների միության նախագահ՝ Անար, ով իր հարցազրույցում ասել էր, թե հայերը մազոխիստ են։Բայց այդ Անարն ամբողջ  աշխարհով մեկ ենթարկվեց հալածանքների։ Վիկտոր Համբարձումյանի մակարդակով իրեն հակադարձեցին ու ապացուցեցին, որ մազոխիստ են թուրքերը և ոչ  հայերը։Բայց հիմա, ովքեր ուզում են Քոչարյանին աջակցեն կամ ձայն տան,  կապացուցեն, որ Անարը ճիշտ բան է ասել հայերի այդ հատվածի նկատմամբ։ Ի՞նչ է նշանակում աջակցել նրան, ով իրեն անարգել է, ստրկության մեջ գցել, կողոպտել, ենթարկել իրենց կտտանքների ու բազմաթիվ հանցագործություններ իրականացրել՝ Մարտի 1, Հոկտեմբերի 27։ Ինքն էր ցանկանում Մեղրին տալ ու այդքանից հետո, եթե պետք է Քոչարյանին ընտրեն, նշանակում է Անարը դեռ  33 տարի առաջ շատ ճիշտ բան էր ասում, իզուր էինք իրեն քարկոծում։ Ասում են՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրածին և իշխանության որակը որոշում է ժողովուրդը։ Եթե վատ իշխանություն ես ձևավորում, ոչ մի ընդդիմություն այն չի կարող վերափոխել։ Մեզ այսօր նոր տիպի, նոր որակի քաղաքական ուժեր  են պետք։ Ոմանք  պնդում են, թե պետությունը զորեղ է իր տնտեսությամբ, քաղաքացիների ապրելակերպով, կենսամակարդակով։ Այդ ամենը ճշմարտության կեսն է։ Պետությունը նույնիսկ այդ ամենով չի կարոզ զորեղ լինել՝ եթե նա չի վայելում իր քաղաքացիների համակրանքը, վստահությունն  ու սերը։ Պետության առաջնորդը ևս պետք է վայելի իր քաղաքացիների վստահությունն ու սերը։ Քոչարյանին ոչ միայն չեն վստահում ու սիրում, այլ խորապես ատում են։ Միգուցե իրենք հաշվարկը կառուցել են այն հատվածի վրա, որն իրոք մազոխիստ են։ Իհարկե  Հայաստանում կգտնվեն մազոխիստներ, բայց նրանք շատ փոքր մասսա են ու ես չեմ կարծում, որ այնքան ձայն կստանա, որ գնա խորհրդարան։

-Մյուս կողմից էլ իշխանությունն ամեն ինչ արեց, որ  հասարակությունը  նրանց նորից ձայն տա՝ իր անխոհեմ, անհեռատես քայլերով ու քաղաքականությամբ։

-Այո։ Բայց նրանք, ովքեր Փաշինյանից խռով են ու մի քիչ էլ գիտակից հաստատ նախկիններին չեն ընտրի։Մեկը մեկին լավ էլ աջակցում են։ Կառավարիչներից այսօր պահանջվում է արժեհամակարգ, մտածողություն, բարոյական նկարագիր։ Եթե կառավարիչները դա չունեցան՝ չեն կարող երկիրն այս վիճակից հանել։ Եթե կառավարիչները չունեցան ժողովրդի շունչը գիտակցելու կարողություն, եթե իրենց ուժն ու զորությունը չունեցան՝ երկիրը չեն կարող փրկել։Նրանք, ովքեր ժամանակին եղել են թալանչի, կաշառակեր ու կեղեքիչ՝ այդ կարգի մարդիկ զուգահեռաբար անհնար բան է, որ այդ մարդիկ լինեն նաև հայրենասեր։ Եթե հայրենասեր լինեին սեփական ժողովրդին չէին կոտորի։ Նրանցից հայերնասիրություն սպասելը մանկամտություն է ու ծիծաղելի։

-Փաստորեն հիմա Քոչարյանի ու մնացած ռևանշիստների խաղադրույքն այն է, որ իշխանությունը չկարողանա մեծամասնություն կազմել խորհրդարանում։ Մտածում են այնպես անեն, որ իշխանությունների հետ կոալիցիա կազմող ուժեր չլինեն։ Ի՞նչ սցենարներ եք տեսնում այս իմաստով։

-Հայերը խելացի ու իմաստուն  ազգ են։ Նախ՝ ես բացառում եմ, որ նրանք հայտնվեն Ազգային ժողովում։ Բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա՝ մեծամասնություն լինել չեն կարող։ Լևոն Տեր-Պետրոսյանը «պրիյոմ» արեց՝  նրանց կոալիցիա առաջարկելով, որ ուրիշ հարցեր լուծի։ Բայց ենթադրենք  վիրտուալ պատկերացնենք, որ Ազգային  ժողովում է հայտնվել Փաշինյանի ուժը, Քոչարյանի ուժն ու Հայ ազգային կոնգրեսը։Եթե Քոչարյանը մեզ միավորում առաջարկի՝ բացառում եմ, որ նման բան լինի։ Եթե ես պատգամավոր լինեմ՝ նույն վայրկյանին մանդատս կդնեմ ու դուրս կգամ։ Ես բացառում եմ Քոչարյանի հետ համագործակցությունը։ Մեր կուսակցության մեջ  խելացի ու գիտակցի մարդիկ կան, մտավորականներ կան, նրանք նման հիմար քայլ չեն ձեռնարկի․ ես անձամբ այդ խաղի մեջ չեմ մտնի։

Կան մի շարք առողջ ուժեր, կողքին կան նաև փող ծախսող անիմաստ ուժեր՝ Արզաքանցյան, Ալյանս ու նմանատիպ այլ ուժեր….Ես ուրախ կլինեմ, որ խորհրդարանում լինի Արման Բաբաջանյանը, Նորայր Նորիկյանը, Արամ Սարգսյանը։

Բայց իմ նախկին հարցազրույցներում ասել եմ՝ ես  մտածում եմ, որ այս ընտրությունները չեն կայանալու։ Հայաստանում ժամ առ ժամ իրավիճակը պրկվում է, այդ պայմաններում հնարավոր է  քննարկվի արտակարգ դրություն մտցնելու հարցը՝ ինչպես հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։Այդ պայմաններում ընտրություն չի լինի։ Եթե մեր անվտանգությունն է խաթարված, մարդիկ սահամանամերձ պայմաններում չգիտեն  կարո՞ղ են անվտանգ քնել, թե ոչ`  ինչ ընտրությունների մասին է խոսքը։ Մեր ռազմավարական դաշնակիցն էլ իր պարտականությունները չի կատարում, պահմտոցի է  խաղում ու չի բացառվում, որ այդ խաղերի հետևում է կանգնած։ Իշխանություններն էլ վախենում են դիմել այլ ուժերի՝ այն դեպքում, երբ Չինաստանը, Ֆրանսիան ռազմական օգնություն են առաջարկել։ Ինչո՞ւ չեք դիմում այդ պետություններին, երբ ձեր դաշնակիցն իրեն դաշնակցի նման չի պահում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում