Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ում հայտարարության ընդունումը, որում նշվել է Բելառուսի հանդեպ գործնական քայլերի մասին՝ կապված Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի հետ։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով քննարկմանը քաջատեղյակ դիվանագետներին։
Աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան օգտագործել է վետոյի իր իրավունքը՝ արգելափակելու Մինսկի դեմ ցանկացած պրակտիկ գործողություն։
Չորեքշաբթի Հյուսիսատլանտյան խորհուրդը հրապարակել էր հայտարարություն, որում ՆԱՏՕ-ի դաշնակիցները կոչ էին արել անհապաղ միջազգային հետաքննություն անցկացնել և ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն։ Դաշնակիցները նաև հաստատել էին իրենց աջակցությունը Բելառուսի հարցով Եվրոպայի որոշումներին և զորակցություն հայտնել Լատվիային՝ դիվանագետների չհիմնավորված արտաքսման հետ կապված։









































