Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

Երբ Հայաստանում ամեն ինչ որոշում է մեկ մարդ, կոնֆլիկտները անխուսափելի են․ ինչու հրաժարական տվեց ԱԳ նախարարը

«Խնդիրները շատ խորն են, այսօր շատ դժվար է աշխատել այն պաշտոնյաներին, որոնք մի կողմից ունեն իրենց պատկերացումները, թե ինչպես պետք է վարվի Հայաստանը այս բարդ իրավիճակում, բայց մյուս կողմից պետք է լոյալ լինեն քաղաքական իշխանության ղեկավարին։ Վերջին ամիսներին բազմաթիվ հակասություններ են եղել և ի վերջո դրանք պետք է հանգեցնեին նման քայլի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նաախագահ, քաղաքագետ Բորիս Նավասարդյանը՝ մեկնաբանելով Արտաքին գործերի նախարարի հրաժարականի քայլը։
Հիշեցնենք, որ այսօր անվտանգության խորհրդի նիստից հետո ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նավասարդյանի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր ունեն իրենց պրոֆեսիոնալ հայացքները, թե ինչպես պետք է ղեկավարել այս կամ այն ոլորտները և երբ տեսնում են, որ ամեն ինչ Հայաստանում որոշում է մեկ մարդ, բնականաբար կոնֆլիկտները անխուսափելի են․«Այո, այս ընթացքում մենք ունեցել ենք մի քանի պաշտոնյաների, որոնք չեն համակերպվել կառավարման այն ոճի հետ, որը արմատավորվելէ Հայաստանում վերջերս։ Դա նորմալ չէ։ Երկրի քաղաքական ղեկավարը պետք է հաշվի առնի ոլորտի պրոֆեսիոնալների կարծիքոը, այլ ոչ թե ենթադրի, ոոր ինքը ամեն ինչից ավելի լավ է հասկանում»,-ասաց Նավասարդյանը;

Նշենք, որ անվտանգության խորհրդի նիստում Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ խնդրի կարգավորման իր տարբերակով։ Փաշինյանը նշեց, որ հայ հանրության առջև բաց առաջարկ է անում միջազգային հանրությանը և Ադրբեջանի կառավարությանը, ըստ որի երկու կողմերի զինված ստորաբաժանումները շատ արագ վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն սահմանագծի երկայնքով՝ Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվեն Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող միջազգային դիտորդներ։ Դրանից հետո նոր տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը՝ Ռուսաստանի կամ Մինսկի խմբի աջակցությամբ։

Բորիս Նավասարդյանի խոսքով որպես քննարկվելիք տարբերակ այն, իհարկե, կյանքի իրավունք ունի, բայց միևնույն ժամանակ խնդիրն արդեն այնտեղ է հասել, որ դժվար թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այլընտրանքային առաջարկները ընդունվեն այլ երկրների կողմից․«Եթե դա զուտ ժամանակ ձգելու փորձ է, ես կարող եմ դա հասկանալ, բայց կարծում եմ, որ նմանատիպ քայլեր վաղուց պետք է արվեին։ Հայաստանը իր պատկերացումները, առաջարկությունները հստակ պետք է ներկայացներ, որպեսզի դրանք հաշվի առնվեին այդ երկրների կողմից։ Կարծում եմ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի առաջարկը առաջին հերթին դժվար ընդունելի կլինի Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից, որովհետև այդ երկու երկրները լիովին համերաշխ են գործում, նաև ավելի հեշտ են իրար հետ լեզու գտնում։ Որևէ այլ տարբերակ, քան այն, որը արդեն քննարկվել է այդ երկուսի միջև, դժվար թե ընդունելի լինի նրանց կողմից»,-ընդգծեց Նավասարդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում