Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ նոր սահմանադրական հանրաքվեն կանցկացվի ազատ և ժողովրդավարական ճանապարհով: Այս մասին հայտնում է Пул Первого-ն:
«Նոր սահմանադրական հանրաքվեն անցկացվելու է ամենաբարձր մակարդակով՝ ժողովրդավարական և բաց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լուկաշենկոն նաև շեշտել է, որ պետք է կարողանալ արձագանքել ցանկացած փոփոխության, բայց միևնույն ժամանակ չշեղվել հիմնական կուրսից:
Դրանից առաջ Բելառուսի ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան ասել էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսված է անցկացնել 2022-ի հունվար-փետրվար ամիսներին:









































