Monday, 08 06 2026
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին

Ըստ Ադիբեկյանի՝ ժողովուրդը արտահերթ ընտրություն չի ուզում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, թե Հայաստանի 4 բնակավայրերում անցկացված սոցիալոգիական հարցումը ցույց է տվել, որ հասարակությունը կողմ չէ արտահերթ ընտրությունների անցկացմանը։ «18.7%-ը կողմ է արտահերթ ընտրություններին, 41%-ը դեմ է տարբեր պատճառներով. ասում են, թե դրանով ոչինչ չի փոխվի, արտահերթ ընտրությունները անիմաստ են, և այլն, և մոտ 40%-ը դեռ կողմնորոշված չէ»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը և ամփոփելով՝ հավելում, թե հանրաքվե անցկացնելու դեպքում արտահերթ ընտրություններին բնակչության մեծ մասը դեմ կլինի։

Այնուհանդերձ, արտահերթ ընտրությունները, ըստ Ադիբեկյանի, ավելի ձեռնտու են ՀՀԿ-ին, քան ՀԱԿ-ին։ «ՀԱԿ-ը տեսնում է, որ կորցնում է արմատական ընդդիմությանը և փորձում է ներկայացնել ողջ ընդդիմադիր դաշտը՝ այսպիսով ձեռնոց նետելով ոչ միայն ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, այլև ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը»,- ասում է Ադիբեկյանը։
Սոցիոլոգը իրեն նաև իրավունք է վերապահում քննադատել ՀԱԿ-ի կեցվածքը։ «Ժողովրդի անունից կարող է խոսել միայն լեգետիմ նախագահը, կառավարությունը, այլ ոչ թե մի կուսակցություն։ Ժողովրդի անունից խոսողը կամ տգետ է, կամ մանկամիտ»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը։
«ՀԱԿ-ը ռեսուրս չունի իշխանությանը վերջնագիր ներկայացնելու համար։ Եթե ՀԱԿ-ը արդյունքի չհասնի, պետք է դուրս գա քաղաքական դաշտից»,- կարծում է Ահարոն Ադիբեկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում