Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստներ՝ Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի, Վահագն Գևորգյանի, Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի և 316 հոդվածի առաջին մասին հատկանիշներով:









































