Մենք չենք ասում, որ վարչապետի այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի, ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Բայց վստահ ենք, որ, խորհրդարանում ունենալով 25-30 տոկոս, հնարավոր չէ վարչապետ վերընտրվել և կառավարություն ձևավորել, եթե նրանց հետ չլինեն համագործակցության պատրաստ ուժեր: Ընտրությունների մասնակիցների ցանկում դեռ չի երևում որևէ քաղաքական ուժ, որը պատրաստ է դավաճանների հետ համագործակցել», – նշեց Քոչարյանը՝ ընդգծելով՝ ամեն ինչ անելու են, որ «մաշեցնեն մինչև քոքը»:









































