Մեր երկրում 3 տարի է՝ նախընտրական վիճակ է․նկատում է Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ մոտենում ենք ընտրություններին բացարձակապես դեֆորմացված մեդիադաշտով, և այդ դեֆորմացիաները ազդեցություն են ունենալու ընտրությունների արդյունքների վրա։ Քաղաքական փիառ, սոցցանցային մարքեթինգ, լրատվամիջոցների և սոցցանցային ակտիվիստների գործունեություն, փորձագիտական դաշտ․ այս ոլորտն է փորձելու ձևավորել կարծիք և տանել անորոշության թմբիրում գտնվող մարդկանց դեպի քվեատուփերը։











































