
Երկուշաբթի օրը հրթիռային հարձակման է ենթարկվել Իրաքի Այն ալ-Ասադ ավիաբազան, որն օգտագործվում է միջազգային կոալիցիայի ուժերի կողմից: Այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի՝ առնվազն մեկ հրթիռ է ընկել Անբար նահանգի տարածքում: Եվս երկուսը չեն հասել թիրախին և պայթել են դրա սահմաններից դուրս: Հնարավոր վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: Այն ալ-Ասադը, որը գտնվում է Բաղդադից 110 կիլոմետր դեպի արևմուտք, Իրաքում ամերիկյան զորքեր ընդունող ամենամեծ ռազմաբազաներից մեկն է: Նախկինում այն բազմիցս դարձել է նմանատիպ հարձակումների թիրախ: Դրանում Վաշինգտոնը մեղադրում է երկրում գործող իրանամետ խմբավորումներին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում սպանվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ-Քուդսի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիական աշխարհազորի (Ալ-Հաշդ ալ-Շաաբի) հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսին: