Կոտ Դ’Իվուարում ուրբաթ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Նախկինում տեղեկություններ էին ստացվել 37 զոհի մասին: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Աբիջանում: Տեղական իշխանությունների ասելով՝ կամրջով անցնելու ժամանակ ավտոբուսը բախվել է երկու մեքենաների և ընկել ջուրը: Փրկվել է 10 մարդ:
BBC-ն հայտնում է, որ Կոտ Դ’Իվուարում նման դեպքեր հաճախակի են տեղի ունենում, քանի որ ճանապարհները վատ վիճակում են, իսկ վարորդները՝ ոչ փորձառու:









































