Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Առկա քաղաքական բևեռացման պայմաններում անկայունությունը կարող է ավելի երկարատև լինել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

Պարոն Գրիգորյան, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութունները պաշտոնապես նշանակված են, արդեն ուրվագծվում  են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։ ՔՊ, Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, ՀՀԿի ու Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը։ ՀԱԿը ևս կմասնակցի ընտրություններին, Հանրապետություն կուսակցությունը։ Նորաստեղծ կուսակցություններ են հայտ ներկայացրել։ Ինչպի՞սի մրցակցություն է լինելու։

-Ցավոք, չկայացած կուսակցական համակարգի և ոչ բավարար քաղաքական մշակույթի պայմաններում դարձյալ չափազանց մեծ կարևորություն կունենա խարիզմատիկ առաջնորդությունը․ ըստ էության, կրկին կլինի անձերի, ոչ թե գաղափարների և ծրագրերի մրցակցություն։ Պատերազմում պարտվելու հետևանքով առաջացած հոգեբանական տրավման էլ լրացուցիչ նպաստում է քաղաքական բևեռացմանն ու ծայրահեղական հայացքների տարածմանը, ներքին ու արտաքին թշնամիներ փնտրելուն՝ ինչը նույնպես կանդրադառնա ամբոխավարական, ռևանշիստական և ազգայնամոլ քաղաքական ուժերի հռետորաբանության վրա, որոնցից ոմանց ձեռքում մեդիառեսուրսների և ֆինանսական ռեսուրսների կուտակումը լրացուցիչ բացասական դեր է խաղալու։

Այդպիսով, ռացիոնալ, բովանդակալից բանավեճը և առողջ քաղաքական գաղափարների մրցակցության նշանակությունը փոքր է լինելու։ Փոխարենը կլինի անզուսպ ամբոխահաճություն՝ «բարոյական հաղթանակի», «ժողովրդի մատից փուշ հանելու», օտարերկրացի ազնվականներից ներդրումներ ապահովելու, «ազգի փրկության», ռազմահայրենասիրության, հայդատականության, պահանջատիրության երանգներով։

Անկախ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի մեկ է դիսկուրսը տարվում է այն ուղղությամբ, որ ընտրությունը լինելու է նախկինների ու ներկայի միջև։ Ստեղծված իրավիճակում քաղաքացին այլընտրանքի հնարավորություն ունի՞։ Ակնկալո՞ւմ եք, որ ընտրությունների նախաշեմին որոշակի վերադասավորումներ այնուամենայնիվ կլինեն։

-Քաղաքացին այլընտրանքի հնարավորություն ունի, բայց՝ իրականությունն օբյեկտիվորեն ընկալող, անցած տասնամյակների իրադարձությունները սթափ գնահատող, պաթոսային հայրենասիրական հեքիաթներին չհավատացող, մեդիագրագետ քաղաքացին միայն։ Ինչ վերաբերում է վերադասավորումներին՝ էական փոփոխություններ չեմ ակնկալում, ըստ էության արդեն շաբաթներ ու ամիսներ առաջ (եթե միայն հետպատերազմյան ժամանակահատվածը դիտարկենք) պարզ էր՝ ով ով է։

Առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի՝ նախկին երկու նախագահներին արված համագործակցության առաջարկը բավական բուռն ընունվեց և շարունակում է  քննարկվել այդ թեման։ Ձեզ համար ընկալելի՞ է ՏերՊետրոսյանի առաջարկի իմաստը։

-Կարծում եմ, այո, առավել ևս, որ ինքն էլ օրեր առաջ լրացուցիչ բացեց որոշ փակագծեր։ Կարծում եմ, բավական կանխատեսելի և տրամաբանական էր նշված համագործակցության առաջարկի մերժումը՝ մասնավորապես նշածս ամբոխավարական ու ռևանշիստական հռետորաբանության, նաև վերադասավորումների հնարավորության տեսանկյունից։

Վերջին օրերին՝ հատկապես Սյունիքի դեպքերից հետո, կարծիքներ են հնչում, որ հայաստանյան ընդդիմությունը, հատկապես Քոչարյանը, ամեն ինչի պատրաստ են նորից իշխանության գալու համար։ Շանսեր ունե՞ն նախկինները նորից իշխանության գալու կամ խորհրդարանում ներկայացված լինելու համար։

-Խորհրդարանում ներկայացված լինելու շանսեր միանշանակորեն ունեն․ այլ խնդիր է, արդյոք դա հենց հիմա նրանց պլանների մաս է կազմում։ Նրանց քարոզչամեքենան վաղուց իշխանափոխության հնարավորությունը կապում է ոչ թե ընտրությունների, այլ բացառապես բախումների հրահրման հետ․ ի վերջո, խորհրդարանում ներկայացվածությունն էլ կարող է անհրաժեշտության դեպքում նպաստել դրան։ Մյուս կողմից, ցածր արդյունքի դեպքում ընտրությունների արդյունքները վիճարկելը ևս կարող է դառնալ բախումների հրահրման պատրվակ՝ մանավանդ որ այդ ուժերն ի դեմս չբարեփոխված դատարանների ունեն ռեսուրս, որի շնորհիվ թե նախընտրական, թե հետընտրական բռնությունը կարող է մնալ անպատիժ։

Դուք խոսեցիք ընտրություննրի արդյունքները վիճարկելու, դրանով բախումներ հրահրելու մասին։ Սահմանային հաճախակի սրվող իրավիճակի պարագայում որքանով են վտանգավոր ներքաղաքական այդ զարգացումները, ցնցումները, լարված վիճակը։

-Բնականաբար, ցանկացած ներքին անկայունություն վտանգավոր է։ Սակայն առկա քաղաքական դաշտի խաղացողների մեծ մասն առաջնորդվում է որոշակի խմբային շահերով․ կարելի է ենթադրել, որ առկա քաղաքական բևեռացման պայմաններում անկայունությունը կարող է ավելի երկարատև լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում