Friday, 07 06 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել

ՀՅԴ-ն Իրանում ՀՀ իշխանության դեմ պայքար է տանում, ինչից շատ լավ օգտվում է ադրբեջանական լոբբին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը

-Պարոն Քեշիշյան, ինչպե՞ս եք գնահատում իրանական կողմի արձագանքը Սյունիքի զարգացումներին: Տեսակետ կա, որ Իրանի հայտարարությունները Ադրբեջանին և նրան սատարող պետություններին ուղղված կոչ է: Իրանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ միջազգայնորեն ճանաչված հայկական սահմանը Իրանի համար կարմիր գիծ է: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Արցախյան վերջին պատերազմի ավարտական օրերին Իրանը թեև Ադրբեջանին շնորհավորեց «իր տարածքները ազատագրելու» կապակցությամբ, բայց և նույն ժամանակ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների խափանումը կարմիր գիծ հայտարարեց, ինչ-որ ձևով գոհացնելով Հայաստանին: Այդ մասին խոսվեց երկրի առաջին դեմքերի, ու նաև արտգործ նախարարության մակարդակով:

Իսկ պատերազմի ավարտից հետո, երբ արդեն զգալի դարձավ ղարաբաղյան պատերազմի աշխարհաքաղաքական բուն նպատակադրումները, նամանավանդ Բաքվում Էրդողանի Իրանի դեմ ուղղված կիսահեգնական, կիսասպառնական, Թավրիզ քաղաքին ակնարկող, ճառը, Իրանի ազգային շահերը և անվտանգությունը սպառնացող քաղաքականությունը ավելի որոշակի դարձավ:

Այնպես, որ այսօր Իրանում նույնիսկ ամենառոմանտիկ քաղաքական գործիչները հասկանում են, որ Իրան-Հայաստան փոքրիկ սահմանը շատ մեծ նշանակություն ունի, ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա Իրանի համար, և ամեն ինչ պիտի անել այն անվտանգ պահելու ուղղությամբ:

Չպետք է մոռանալ նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի բավական աշխույժ և արկածախնդիր լոբբին Իրանում մեծածավալ աշխատանք է տանում երկրի ներսում հակահայաստանյան, պրոադրբեջանական և նույնիսկ պրոԱնկարա քաղաքականություն վարելով:

Զարմանալին այն է, որ ՀՅԴ-ի հովանավորությամբ աշխատող միություններն ու այսպես կոչված հետազոտական կենտրոնը, Իրանում, նույն ժրաջանությամբ ու հետևողականությամբ, իրենց հասկացողությամբ ՀՀ իշխանության դեմ քաղաքական պայքար են տանում, բայց իրականում Հայաստանի պետականության դեմ գործունեություն են ծավալում, որը շփոթի է մատնում պարսիկ հանրային կարծիքը, աջակցելով ադրբեջանական լոբբիին, ինչից շատ լավ օգտվում է վերջինս:

Չանտեսենք նաև այն փաստը, որ Իրանը բավական սեղմված վիճակ է ունեցել վերջին տասնամյակում և հատկապես Թրամփի նախագահության ժամանակաշրջանում՝ տնտեսական և այլ սահմանափակումների հետևանքով, ինչը ընդհանրապես ազդել է նրա աշխույժ արտաքին քաղաքականության վրա ևս:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո Իրանը որոշակի մարտավարություն է փոխել և ավելի ակտիվացել է տարածաշրջանում և Հայաստանում, որովհետև Հայաստանն ակնկալում է Իրանի աջակցությունը Ադրբեջանի սադրիչ քայլերին վերջ դնելու հարցում:

– Պատերազմից հետո Թեհրանի համար տեսանելի եղավ, որ Ռուսաստան-Թուրքիա քուլիսային համաձյայնությամբ Իրանը դուրս է դրվել տարածաշրջանային աշխարհաքաղաքական նոր իրավիճակից: Եվ դա այն պայմաններում, երբ Թուրքիայի, Իսրայելի ու նաև ջիհադիստ ահաբեկիչների ոտնատեղերը ամրացվել է Նախիջևանից մինչև Բաքու ու դեռ մինչև Կասպից ծովի արևելյան ափ:

Նոր իրավիճակը, բնականաբար, չէր կարող ընդունվել Իրանի կողմից և Իրանը ամեն ինչ անելու էր դրան հակազդելու համար: Եվ այդ հիմքից ելնելով էլ որոշակի աշխուժություն մտավ Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերություններում, ինչն արդեն իսկ նկատելի է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին դեմ գնալուն, կարծում եմ դա ավելի տեսանելի կլինի հենց Իրան-Հայաստան և մանավանդ Հայաստանի միջոցով Իրան-ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալների մեծացման մեջ:

Այստեղ պետք է ավելացնեմ, որ ՀՅԴ-ն Հայաստանի ներկա իշխանություններին արևմտամետ է ներկայացնում և այդպիսով մեծապես վնասում Իրան-Հայաստան միջպետական հարաբերություններին:

Իհարկե իրանական առողջ տարրերը լավապես գիտակցում են, գիտեն ճշմարտությունը և Հայաստանի ինքնիշխանության աջակցող ուժերը չեզոքացնում են այդ բավական բացասական գործունեությունը: Այդուհանդերձ այդ բացասական գործոնը ոչ միայն Իրանում, այլ նաև ուրիշ երկրներում Հայաստանի միջպետական հարաբերությունները թիրախ է դարձնում:

Այդտեղ կարծում եմ մեծ դեր պետք է ունենան Հայաստանի քաղաքական ներկայացուցչությունները: Սակայն մենք ականատես ենք, որ որոշ դեսպաններ, օտար հանրային կարծիքը լուսաբանելու փոխարեն, աջակցում են ՀՅԴ-ի ներկա ղեկավարության քաղաքական արկածախնդրությանը, դեմ գնալով սեփական պետության:

– Հնարավո՞ր է օրինակ, որ Իրանն այս անգամ ավելի շահագրգիռ է, քանի որ մտածում է, որ Ադրբեջանի այս գործողությունները կարող են ճնշում լինել հենց Սյունիքի միջանցքի գործարկման համար:

– Այո՛, իսկապես այդպես է, Իրանն այս անգամ խիստ շահագրգռված է Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանները և հատկապես Զանգեզուրը պաշտպանելու հարցում:

Այստեղ մեծ անելիք ունի ՀՀ արտգործնախարարությունը իր աշխույժ շփումներով: Պետք է չեզոքացնել բոլոր տեսակի հակահայաստանյան քարոզչությունները, որ տարվում է, և փորձել Իրան-Հայաստան հարաբերությունները, հնարավորինս ընդարձակել ու խորացնել, որովհետև այստեղ կան ընդհանուր շահերի համընկնում և հետաքրքրություններ:

Հանուն նույն Իրան-Հայաստան ընդհանուր շահերի, հայ և իրանցի հասարակական և գիտական շրջանակների կողմից լայնածավալ աշխատանք է տարվում չեզոքացնելու համար տարվող հակաքարոզչությունը և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում