Friday, 03 07 2026
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Ռուսաստանը բացել է խաղաքարտերը. միթե՞ Հայաստանում չկար այդ մեկը

Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ հայաստանյան քննարկումների տողատակում վերստին ձևավորվեց կամ ձևակերպվեց, կամ դուրս լողաց հայկական պետական քաղաքականության համար սկզբունքային նշանակության հարցը՝ տեղի ունեցածը կատարվել է Ռուսաստանի որոշումով, թելադրանքով կամ համաձայնությամբ, թե՞ ոչ, և կարո՞ղ էր Բաքուն գնալ այդպիսի սադրանքի, եթե չունենար ՌԴ համաձայնությունը: Ահա այդ առնչությամբ հանրության շրջանում պտտվում են ամենատարբեր դատողություններ, ի ցույց դնելով նաև մի հետաքրքիր հանգամանք, որը ընդհանրապես բնորոշ է հայաստանյան հասարակական-քաղաքական միջավայրին ու մտածողությանը: Մասնավորապես, Հայաստանում թե Ռուսաստանին անվերապահ հավատարմություն հայտնող, թե Հայաստանի շահերն անտեսող և հաճախ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ առևտրին ստորադասող Ռուսաստանի քաղաքականությունը քննադատող շրջանակների գերակշռող մասը կամա, թե ակամա ընդհանուր հայտարար ունեն մի կետւմ. այս ռեգիոնում ամեն ինչ որոշում է Ռուսաստանը, ու եթե Մոսկվան չուզեր, Բաքուն չէր գնա այդ քայլին:  Մինչդեռ, սա սկզբունքային կետ է, որովհետև քաղաքականության մշակման, ռազմավարության, պլանավորման կարևորագույն ելակետ է:

Եթե ռեգիոնում ամեն ինչ որոշում է Ռուսաստանը, ապա այդ դեպքում անմտություն է խոսել Հայաստանի այլընտրանքների մասին, որովհետև ռեգիոնում միևնույն է՝ ամեն ինչ որոշում է Ռուսաստանը: Այդ դեպքում պետք է մտածել ամեն ինչ անելու մասին, որպեսզի Ռուսաստանը որոշումներ կայացնելիս մեզ նայի բարի, հոգատար աչքով: Եվ այստեղ, ի դեպ, միանգամայն իրավացի են դառնում նրանք, ովքեր պնդում են, որ այլընտրանքի մասին խորհելով՝ բարձրաձայն կամ թեկուզ մտքում, Հայաստանը ընդամենը ավելի է բարդացնում Ռուսաստանի հետ հարաբերությունն ու զայրացնում ամեն ինչ որոշող Մոսկվային: Այլ է, երբ հանգում ենք եզրակացության, որ Ռուսաստանն այլևս վաղուց ռեգիոնում ամեն ինչ որոշողը չէ:

Կամ, ավելի շուտ, ընդհանրապես ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն այս ռեգիոնում միակ որոշողը կամ ամեն ինչ որոշողը չէ: Դա ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ, և դրանք ժամանակի ընթացքում ավելի խորացել են, քան չեզոքացել, որքան էլ պետական պրոպագանդայի մակարդակում ՌԴ նախագահ Պուտինը հավատացնում էր սեփական և այսպես ասած ազդեցության գոտում գտնվող ժողովուրդներին, թե ծնկից բարձրացրել է Ռուսաստանն ու վերականգնել երբեմնի հզորությունը: Ընդ որում, բանն այստեղ միայն այն չէ, որ Ռուսաստանը մտել է Արևմուտքի հետ սառըպատերազմյան նոր մրցավազքի մեջ այն դեպքում, երբ գործնականում չունի դրա համար բավարար ռեսուրս: Առանցքային է այն, որ Ռուսաստանը իր կառավարման բնույթով, ներսում առկա իրադրության բերումով անմրցունակ է ժամանակակից աշխարհում ընդհանրապես:

Ռուսաստանը կառավարվում է մեղմ ասած անարդյունավետ, այն պարագայում, երբ արագություններն ու տեխնոլոգիական հեղափոխության ծավալն ու խորությունը ուժգնանում են անընդհատ: Ռուսաստանը վաղուց ամեն ինչ չէ, որ որոշում է ռեգիոնում և ստիպված է հաշվի նստել մի շարք այլ որոշումների կամ որոշողների հետ, այդ թվում առանցքայիններից մեկը՝ Թուրքիայի, ու նրա արբանյակների, որոնք շրջապատել են Ռուսաստանը Կասպիցից մինչև կենտրոնասիական ռեգիոն: Այստեղ է, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է դառնում այլընտրանքների որոնումը: Ոչ թե այն միագիծ պատճառով, որ Ռուսաստանը լավ դաշնակից չէ, այլ՝ որ Ռուսաստանը բավարար ներուժով դաշնակից չէ, Ռուսաստանը այն ներուժը չունի, ինչը անհրաժեշտ է Հայաստանի անվտանգային համալիր մարտահրավերներին հակազդելու համար: Այդ իմաստով, Հայաստանի խնդիրը Ռուսաստանի «դավադրությունները» բացահայտելը չէ: Ռուսները վաղուց, դեռևս 90-ականների վերջից այդ իմաստով խաղում են բավականին բաց և բավական է դա տեսնելու համար աչքի անցկացնել այն թղթերը, որ նրանք այդ ժամանակից ի վեր պարբերաբար ստորագրել են Ադրբեջանի հետ: Ընդ որում, այստեղ է նաև առանցքային հարցերից մեկը՝ միթե՞ Հայաստանում չկար մեկը, ով այդ ժամանակից ի վեր աչքի կանցկացներ այդ թղթերն ու կունենար դրանցից բխող համարժեք որոշումներ կայացնելու և իրացնելու քաղաքական կամք ու ռազմավարական հեռատեսություն, թե ներքին, թե արտաքին քաղաքական տիրույթների առումով: Նույն հարցը, դժբախտաբար արդեն շատ ավելի վատ մեկնարկային պայմաններով, Հայաստանի համար հրատապ է նաև այժմ: Շատ ավելի վատ, բայց բոլորովին ոչ անհույս պայմաններում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում