Monday, 06 05 2024
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ

Միանշանակ է՝ Ռուսաստանը թույլ չի տալիս, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի Հայաստանի դեմ. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Կազանում ընթացող «Վալդայ» միջազգային ակումբի համաժողովի շրջանակում հայտարարել է, թե Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները կապ չունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Նրա խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը «վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին և չէր վերաբերում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծմանը և սահմանազատմանը»: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ։ Այդ իրադարձություններն արդյոք իրարից առանձին պետք է դիտարկել։

-Ռուսաստանի փոխարտգործնախարարի պատասխանում կա մի շատ կարևոր կետ։ Երբ Ալիևն ասում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն՝ այդ թվում նաև Արցախը որպես Ադրբեջանի մաս, ՌԴ բարձրաստիճան դիվանագետը, փաստորեն, բացեիբաց ասում է, որ մեկը մյուսի հետ կապ չունի։ Սա շատ կարևոր է։

Ինչ վերաբերում է Սյունիքի դեպքերին, ապա մենք միշտ ասել  ենք՝ սա արդեն հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների տիրույթում է, ինչ-որ տեղ նաև Ռուսաստանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություն։  Արցախն ու Սյունիքը հայոց պետականության ողնաշարն են, ու իրենք շատ լավ հասկանում են՝ ջարդելով այդ ողնաշարը չի լինելու հայոց պետականություն։ Եթե նույնիսկ ինչ-որ բան մնա, Արարատյան դաշտում, Երևանում՝ կմնա շատ կախյալ մի բան, որն ի վիճակի չի լինելու որևէ կերպ պաշտպանելու իր անկախությունն ու անվտանգությունը։ Լինելու է  մի ամորֆ կազմավորում։ Բացի այդ՝ Արցախի  ու Սյունիքի կայունությունը կարևորագույն աշխարհաքաղաքական խնդիր են հետապնդում։ Հենց Արցախն ու Սյունիքին են, որ թույլ չեն տալիս ադրբեջանական պանթուրքիստական ձգտումներն իրականություն դառնան ու ստեղծվի մի իրավիճակ, երբ շատ վատ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Այսինքն՝ պանթյուրքիզմի ծայրահեղական դրսևորումներ, շատերը  կներթափանցվեն նաև Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիա… շատ վատ իրավիճակ կարող է ստեղծվել։ Դրա համար՝ Սյունիքի ու Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական հավականությունները ունեն ընդգծված աշխարհաքաղաքական բաղադրիչ։

-Ռուսաստանը կարո՞ղ է այս հարցում միջնորդի դեր ունենալ, այնպիսին ինչպիսին ունեցավ Արցախում։

-Ռուսաստանի գործոնն արդեն իսկ թույլ չի տալիս, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի Հայաստանի դեմ։ Սա միանշանակ է։ Մնացածը ՝ կտեսնենք։ Կարծում եմ, որ Ռուսաստանը շատ ակտիվ ու դրական  դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության ու կայնունության պահպանման հարցում։ Բացի ամեն ինչից՝ սա առնչվում է նաև իր կենսական շահերին։

-Մի շարք երկրներ հասցեական հայտարարություններ են արել՝ կոչ անելով Ադրբեջանին զորքը հետ քաշել Հայաստանի տարածքից։ Ինչո՞ւ մենք նույնը Ռուսաստանի կողմից չենք տեսնում։

-Ճիշտ է  այդ կոչերը շատ կարևոր բարոյական աջակցություն են, բայց քանի որ Ռուսաստանը սահմանակից է, առերեսվում է նման վտանգի հետ՝  պետք է մի փոքր այլ մոտեցում ցուցաբերի։ Մենք չպետք է ոչ որևէ մեկից նեղանանաք, ոչ էլ ինչ-որ բան սպասենք։Մեզ հետ ինչ կատարվում է՝ մեղավորը մենք ենք։  Ե՛վ հաղթանակի և՛ պարտության և՛ հաջողության և՛ անհաջողության կերտողը մենք ենք։ Եթե ճիշտ աշխատենք ու իրավիճակը լավ պատկերացնենք՝ մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում