ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցցանցերում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ սահմանների սահմանազատման վերաբերյալ «հայտարարության» տեքստը, կոչ է արել զուսպ վերաբերվել նման «թեթևամիտ հրապարակումներին» և հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա, քանի որ դա փխրուն հարց է և շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման համար:
«Ընդհանուր առմամբ, դա այնքան փխրուն հարց է, և այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այդ իրավիճակի կարգավորման համար, որ պետք է շատ զուսպ վերաբերվել նման աղմկոտ հրապարակումներին և պետք է կողմնորոշվել միայն պաշտոնական աղբյուրներով»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով նախօրեին սոցցանցերում հայտնված եռակողմ հայտարարության տեքստը մեկնաբանելու խնդրանքին:









































