Ռուսաստանի Պերմ քաղաքի վարժարանի սանը զինված հարձակում է գործել ուսուցչի վրա: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը:
Նշվում է, որ աշակերտը հարձակվել է դանակով: Ուսուցչին հոսպիտալացրել են: Նրան բուժօգնություն են տրամադրում վնասվածքաբանության բաժանմունքում:
Ura.ru պարբերականի տվյալներով՝ մանկավարժի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
Հարձակում գործած աշակերտին ձերբակալել են: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ քննչական դեպարտամենտի աշխատակիցները:











































