Շրի Լանկան 10 օրով դադարեցրել է արտասահմանից ուղևորների մուտքը երկիր՝ կորոնավիրուսային իրավիճակը հսկողության տակ պահելու համար, գրում է քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
«Շրի Լանկայի բոլոր միջազգային օդանավակայանները կարգելեն ինքնաթիռների վայրէջքը մայիսի 21-ի ժամը 23.59-ից մինչև մայիսի 31-ը՝ 23։59-ը՝ COVID-19-ով պայմանավորված իրավիճակը վերահսկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Թույլատրվելու է, սակայն, տրանզիտ ուղևորների մուտքը, եթե նրանց թռիչքը Շրի Լանկայից շարունակվելու է ոչ ուշ քան 12 ժամ անց: Թույլատրվելու են նաև բեռնատար և հումանիտար չվերթները:
Հիշեցնենք՝ Շրի Լանկայում կորոնավիրուսի նոր շտամի երրորդ ալիքն է տարածվել,վարակվել է ավելի քան 50.000 մարդ: Նախօրեին կղզում գրանցվել է ռեկորդային վարակվածության ցուցանիշ՝ 3591 նոր դեպք: Ընդհանուր վարակվածների թիվը 144 425 է:









































