Ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով դիմել է բրիտանացի խորհրդարանականներին:
Արտիստի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Ինչպես հայտարարել էի BBC-ի Hard Talk հաղորդաշարի ընթացքում, ժամանակն է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը և թույլ չտա, որ Թուրքիան խուսափի իր նախկին իշխանությունների կողմից իրականացված՝ «մարդկության դեմ հանցանքի» համար դատական հետապնդումներից»: