Չինական Շենչեն քաղաքի երկնաքերերից մեկը կրկին սկսել է ճոճվել: Առավոտյան 12.30-ի դրությամբ 35,55 և 60-րդ հարկերում գտնվող հիմնարկների աշխատողները պարզ զգացել են շարժումը:
United News պորտալի տվյալներով՝ աշխատակիցների տրամադրած տեսանյութում տեսանելի է, թե ինչպես են շենքի էլեկտրական օդափոխիչները շարժվում ու նաև ինչպես է անկանոն շարժվում ակվարիումների ջուրը: Վերին հարկերի բոլոր աշխատակիցները իջել են ներքևի հարկեր: 300 մ բարձրություն ունեցող SEG Plaza երկնաքերը սկսել է ճոճվել մայիսի 18-ին: Համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էին ճոճվող կառույցն ու այնտեղից սարսափահար փախչող մարդիկ: Այս օրը կառույցի ներսում ավելի քան 15.000 մարդ կար: Նրանք բոլորը 30 րոպեի ընթացքում տարհանվեցին: Մասնագիտական փորձաքննությունից հետո տեղի իշխանությունը հայտարարեց, որ ճոճումը թույլատրելիի սահմաններում է, և նորմայից շեղումներ չկան:
SEG Plaza երկնաքերը գտնվում է Հուացյանբեյ մարդաշատ թաղամասում: Այդ թաղամասը համարվում է էլեկտրոնիկայի աշխարհում ամենամեծ շուկան, իսկ երկնաքերը Չինաստանի 104 ամենաբարձր շենքերից մեկն է:











































