Wednesday, 01 07 2026
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով

Արտգործնախարարությունը «բլոկադայում» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները հերթական անգամ վերահաստատում են մասնագիտական հանրույթի այն պնդումը, որ երկրում ակնհայտ քաղաքական ճգնաժամ է, իսկ պետական կառավարման համակարգը պարզապես քարուքանդ վիճակում է։ Պետական գերատեսչությունների գերակշիռ մասն այսօր փաստացի մատնված է անգործության և, ըստ էության, կառավարումը թողնված է ինքնահոսի։ Շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ոլորտային գերատեսչություններին և ուղղակի ամեն ինչ անում է սեփական նախաձեռնությամբ։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առանց այդ էլ վստահություն չի ունեցել մասնավորաբար ԱԳՆ հանդեպ, վերջին շրջանում ուղղակի միայնակ է սկսել խաղալ արտաքին ճակատում, այլ կերպ ասած՝ արտաքին քաղաքականությունն իրականացնում է առանց ԱԳՆ-ի։ ԱԳՆ-ի մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանը նախարարության և նախարարի հետ չի քննարկում, թե, օրինակ՝ ինչ է բանակցում ռուսական կողմի հետ երկրի սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Արտգործնախարարությունում այդ ամենի մասին տեղեկանում են, ինչպես ասում են, «պոստֆակտում», երբ որևէ բան շտկել հնարավոր չէ, ու միայն հարկավոր է ինչ-որ հայտարարություն անել:

Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ նման տարօրինակ վիճակը լուրջ մտահոգություն է առաջացրել գերատեսչությունում, քանի որ երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատու կառույցը փաստացի «բլոկադայի» մեջ է և տեղյակ չէ, թե ինչ բանակցություններ և պայմանավորվածություններ են ձեռք բերվում միջազգային գործընկերների հետ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 20․05.21թ համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում