Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Ինչ է սպասվում այսօր. ՊՆ կոշտ հայտարարությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 18-ին տարածել է հայտարարություն, որտեղ խոսելով սահմանին ստեղծված հայտնի իրավիճակի մասին նշում է առաջընթացի էական բացակայությունը, խոսում խնդիրը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին, միաժամանակ սակայն հայտարարում է, որ ողջամիտ ժամկետում դա տեղի չունենալու դեպքում Հայաստանի հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում դիմել ընդհուպ ուժային լուծման տարբերակի: Խոսքը վերաբերում է Հայաստանի սահման անցած ադրբեջանական ստորաբաժանումներին հետ մղելուն կամ չեզոքացնելուն: Ինչպես հայտնի է, մայիսի 16-ին տեղի ունեցած հարաբերական արդյունավետությամբ բանակցությունից հետո հայտարարվեց, որ հաջորդ բանակցությունը լինելու է մայիսի 19-ին:

Եռօրյա դադարի ընթացքում ծավալվել է մի քանի իրողություն: Նախ Հայաստանի վարչապետը հայտարարեց սահմանին ադրբեջանցիների որոշակի գործողությունների մասին, որոնք պարունակում են լարվածության աճի միտում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արագացնում են հայ-ռուսական ռազմական փոխօգնության և ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման ընթացակարգը: ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, թե պետք չեն ավելորդ հույզեր՝ խնդիրը լուծելի է: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում նա դատապարտել էր սադրանքը և նշել, որ Ադրբեջանին փոխանցելու է զորքը հետ քաշելու պահանջը: Տեղի ունեցավ նաև Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույց: Ինչ սպասել մայիսի 19-ի բանակցությունից, որին ընդառաջ փաստորեն Հայաստանի պաշտպանության նախարարությունը անում է կոշտ հայտարարություն, որոշակի նախազգուշացման տոնայնությամբ: Միաժամանակ, ո՞րն է այն ողջամիտ ժամկետը, որ հայտարարության մեջ նշում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ասելով, թե այդ ժամկետում բանակցային հանգուցալուծում չլինելու դեպքում Երևանը իրավունք կվերապահի դիտարկել ուժային լուծումը: Ընդ որում, հատկանշական է մի հանգամանք: Հայաստանի ՊՆ-ն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ հայկական զինուժը կանխում է սահմանն անցած ադրբեջանցիների թիկունքային ապահովման փորձերը, որ անում է ադրբեջանական կողմը: Այլ կերպ ասած, կա որոշակի տպավորություն, որ խոսքը ըստ էության, թեկուզ որոշակի պայմանականությամբ, բայց շրջափակված վիճակի մասին է:

Հայաստանն ունի սահմանի անձեռնմխելիության միջազգային հստակ գնահատական և դա ըստ էության նշանակում է նաև Հայաստանի ուժի իրավունքի ճանաչում: Իհարկե, այստեղ բուն հարցն այն է, որ ուժը կբերի հակառակ կողմի պատասխանի և կարող է առաջանալ Սյունիքում ռազմական էսկալացիայի իրական վտանգ և մասշտաբային գործողությունների ռիսկ: Բայց, դա նշանակում է, որ այդ դեպքում գործի պետք է դրվի հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը: Ռուսաստանի համար դա բարդ վիճակ է՝ մի կողմից այդ պայմանագրի պարտավորությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ չբախվելու ռազմավարությունը: Դա իհարկե Ռուսաստանի խնդիրն է, բայց մյուս կողմից կա մեկ այլ նուրբ հարց: Ռուսաստանը սովորաբար իր այդ խնդիրները փորձում է լուծել պատասխանատվությունը Հայաստանի վրա տեղափոխելով, դրա համար օգտագործելով բազմաթիվ բաց և ծածուկ տեխնոլոգիաներ: Որոշումներից առաջ այդ հարցն ունի մանրակրկիտ դիտարկման անհրաժեշտություն:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում