Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ շուտով քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի կորոնավիրուսի դեմ չորրորդ պատվաստանյութը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք կարողացանք արագ կերպով ստեղծել կորոնավիրուսային վարակի դեմ ուղղված երեք արդյունավետ պատվաստանյութերը: Շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդը, և պատվաստումը նույնպես թափ է հավաքում», – ասել է նա՝ խոսելով օտարերկրյա դեսպանների հետ:
Երկրի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է համավարակի դեմ պայքարում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության մեջ:




































