Մեքսիկայի Միչոական նահանգում՝ ավտոֆուրգոնում, հայտնաբերվել է 9 դի: Իրավապահները հետաքննություն են սկսել, հայտնում է տեղի դատախազությունը: Դեպքի վայրում քննիչները արձանագրել են, որ 8 տղամարդու և մեկ կնոջ դի կա ավտոֆուրգոնում, ենթադրաբար՝ հրազենային վնասվածքներով: Վերջինների ինքնությունը պարզված չէ: Դիերը փոխանցվել են դատաբժշկական փորձաքննության՝մահվան պատճառը պարզելու համար: Գլխավոր դատախազությունը նաև փնտրում է մեղավորներին: Հարուցվել է քրեական գործ:










































