Անցած երեկոյան և գիշերը Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 90 հրթիռ, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:
«Մոտ 20 արկ է ընկել Գազայի հատվածում», – ավելացված է հաղորդագրության մեջ:
Իսրայելի և Գազայի հատվածի միջև հակամարտության վերջին սրացումը հաջորդել է Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության լայնամասշտաբ բախումներին: Անկարգությունները տեղի են ունեցել միանգամից երկու տարածքում. Տաճարի լեռան մոտ և Շեյխ Ջարրահ թաղամասում, որտեղից Իսրայելի դատարանի որոշմամբ վտարվել են մի քանի արաբական ընտանիքներ: