Wednesday, 24 06 2026
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն

Կրթությունը՝ որպես անվտանգության երաշխիք. Դիլիջանում մեկնարկել է գիտահեն պետությանը նվիրված ֆորումը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները համոզված են՝ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի կրթական և գիտական համակարգ, որը հնարավորություն կտա լուծել ոչ միայն նեղ ոլորտային խնդիրները, այլև տնտեսական, պաշտպանական ու անվտանգության հարցերը: Այս մասին քննարկումներ են ծավալվել մայիսի 15-ին «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումին:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը նշեց, որ Ֆորումը նվիրված է կրթական և գիտական համակարգի վերածննդին, բարելավմանը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ հաղթահարել խնդիրները:

«Միությունն անցյալ ամիս ներկայացրել է 2021-ից 2025 թվականների ռազմավարությունը, որն ունի հինգ ուղղություն: Առաջինը կրթությունն ու աշխատուժն են, երկրորդը՝ ռազմարդյունաբերությունը, երրորդ ուղղությունը Հայաստանի դիրքավորումն է որպես տեխնոլոգիական երկիր, չորրորդը գիտությունն է, իսկ հինգերորդը՝ էլեկտրոնային կառավարումն ու կիբերանվտանգությունն են»,- ասաց նա:

Քասարջյանի խոսքով՝ առաջ գիտությունը կրթության հետ էին ներկայացնում որպես մեկ ռազմավարական ուղղություն, բայց այնքան են կարևորում փոխկապակցված ուղղությունները, որ որոշել են առանձին դիտարկել:

Նրա հավաստիացմամբ՝ ոլորտի գիտահետազոտական համակարգի և համալիրի վերածնունդը կստեղծեն գործիքները, որոնք կօգնեն՝ պետությունը, տնտեսությունն այլ մակարդակի հասնեն:

Միության գործադիր տնօրենը ոլորտի բարելավման գործում կարևորեց ոչ միայն ֆինանսական ներդրումները, այլև համապատասխան միջավայրի ստեղծումը, որի շնորհիվ գիտական ինստիտուտները, որոնք այսօր կան ու վաղը կարող են կառուցվել, կբարձրացնեն արդյունաբերության մակարդակը:

Ֆորումին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, որն ասաց՝ դրական էներգիայով է լցված, որովհետև Դիլիջանում բազմաթիվ կարևոր գաղափարներ են հնչել, որոնք ծրագրեր են դարձել:

«Մեր նախարարությունը ևս այս բնագավառի մի մաս է: Մեր նպատակները նույնն են, և յուրաքանչյուրս մեր հնարավորությունների չափով և առավել պետք է անի հնարավորը նպատակներն իրականացնելու համար: Այստեղ ենք մեր երազանքներն ու նպատակները ներկայացնելու և վաղվանից սկսած դրանք իրականացնելու համար: Վստահ եմ, որ Դիլիջանից կարևոր օրակարգով ենք դուրս գալու, ինչը լինելու է լուրջ ծրագիր՝ մեր առջև ծառացած մարտավարական, ռազմավարական օրախնդիր հարցերը լուծելու համար»,-ընդգծեց նախարարը:

«Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» Ֆորումը, որը նախաձեռնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, անցկացվում է մայիսի 15-16-ին Դիլիջանում: Ֆորումին մասնակցում են առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի, ինչպես նաև պետական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներ։

Երկու օրվա ընթացքում մասնագետներն անդրադառնալու են Հայաստանում գիտահետազոտական ներուժի վերականգնմանը, երկրում արդյունաբերության և գիտահետազոտական ոլորտի զարգացմանը նպաստող էլ. կառավարման համակարգերի և պետական անվտանգության ստանդարտների մշակմանը, արդի արդյունաբերական համալիրի համար ինժեներական կրթությամբ մասնագետների, գիտահետազոտական ոլորտի համար անհրաժեշտ կադրերի նվազագույն քանակի ապահովմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում