Մանկապարտեզների մասով ունենք դեռ նույն հերթագրման խնդիրը։ Ծանոթով հերթագրումը շարունակվում է։ ԱԺ-ում այս մասին ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով 3 տարվա ընթացքում իշխանության կատարած աշխատանքներին։
Անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի փոփոխություններին՝ պատգամավորը նշեց, որ չունենք գյուղատնտեսության նախարարություն, և շատերն իրենց գյուղատնտեսական արտադրանքը չեն կարողանում իրացնել։ Թագուհի Թովմասյան ասաց, որ տեղյակ է պահել Էկոնոմիկայի նախարարությանը, սակայն ոևէ հարցով սայլը տեղից չի շարժվում։
«Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է այն գործելաոճը, որ գյուղացին զբաղվում է գյուղատնտեսությամբ, շարունակում կքել վարկերի տակ և աղքատանում է, իսկ խոշոր գործարարը շարունակում է գյուղատնտեսությամբ զբաղվել և ավելի է հարստանում։ Այս գործելաոճը շարունակվում է նաև հետհեղափոխական Հայաստանում։ Այսինքն գյուղացիների խնդիրները մեծապես չեն լուծվում»,-նշեց պատգամավորը։











































