Չինաստանի հարավում գտնվող Յուննան նահանգում կրակային ուղղաթիռի կործանումից անձնակազմի երկու անդամներ զոհվել են, ևս երկուսը անհայտ կորել են, հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նախնական տվյալների համաձայն` ուղղաթիռը, որում եղել է անձնակազմի չորս անդամ, ընկել է Էրհայ լիճը:
Փրկարարներին հաջողվել է գտնել երկուսին, սակայն նրանց փրկել չի հաջողվել, անձնակազմի ևս երկու անդամների որոնումը շարունակվում է:
Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են ընդհանուր առմամբ 16 փրկարարական նավեր և շուրջ 500 փրկարարներ:











































