Wednesday, 17 06 2026
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին

Ֆրանսիացի մի խումբ զինվորականներ աջակցել են պահեստային գեներալներին, որոնք հայտնել էին քաղաքացիական պատերազմի վտանգի մասին

Ֆրանսիացի գործող զինվորականներն աջակցություն են հայտնել երկրի իշխանություններին ուղղված պաշտոնաթող գեներալների բաց նամակին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ զինվորականների ուղերձը հրապարակել է ֆրանսիական Valeurs actuelles շաբաթաթերթը։

Նամակի հեղինակները, որոնց անունները չեն նշվում, դատապարտում են Ֆրանսիայի իշխանությունների արձագանքը թոշակառու գեներալների կոչին, որոնք հայտարարել էին երկրում քաղաքացիական պատերազմի ռիսկի մասին՝ կապված իսլամիստների և արվարձանների ավազակախմբերի կողմից սպառնացող վտանգի հետ։

«Նրանց վերաբերվեցին որպես ապստամբների, երբ նրանց միակ մեղքը սերն է դեպի իրենց երկիրը։ Մենք տեսնում ենք բռնություն մեր քաղաքներում և գյուղերում… Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի և նրա պատմության հանդեպ ատելությունը դառնում է սովորական երևույթ» – ասվում է ուղերձում։

Զինվորականների կարծիքով՝ «Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմ է հասունանում»:

Պահեստային 20 գեներալների կողմից ստորագրված առաջին հավաքական կոչը՝ ուղղված երկրի նախագահ Էմանուել Մակրոնին, նույնպես հրապարակվել էր Valeurs actuelles-ի կողմից, ապրիլին: Հեղինակները նշել էին, որ ցանկանում են «պաշտպանել հայրենասիրությունը»՝ «հակագաղութային հռետորաբանության» տարածման ֆոնին, որը, ըստ նրանց, Ֆրանսիայի «ավանդույթները, մշակույթը և պատմությունը քայքայելու» վտանգներ է պարունակում:

Նամակում խոսվել է նաև քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին, որի պատճառ կարող է դառնալ հասարակության մեջ լարվածության և պառակտումների աճը։ Ըստ նամակի՝ Ֆրանսիայում այնպիսի տարածքներ են ի հայտ եկել, «որտեղ հանրապետության օրենքները չեն գործում»:

Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Ֆրանսուա Լեկուենտրը Le Parisien թերթին տված հարցազրույցում բաց նամակի հեղինակներին սպառնացել է պատժամիջոցներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում