Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Քամակի կաշին քաշել են երեսներին, ապրում են. Մարտի 1-ի զոհերի հարազատները վրդովված են Տեր-Պետրոսյանի առաջարկից

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատների համար անընդունելի է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին արված համագործակցության առաջարկը։

Օրերս զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը շատ կոշտ էր արտահայտվել առաջին նախագահի հասցեին։

Մարտի 1-ին սպանված Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդանյանն էլ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դրանից մեծ թշնամություն, վատություն, ձեռառնոցի Մարտի 1-ի զոհերի ծնողների նկատմամբ չէր կարող լինել. «Ուրեմն 2008-ին էլ էր ինքը դրանց հետ, պայմանավորվածություն ուներ, իրան  պետք էր, որ ժամանակ շահեր։ Իսկ մենք տարիներով դատարանների դռները, զրկանքների մեջ, բայց հիմա ոչ դատարաններ են մեզ հիշում, ոչ որևէ ուրիշ մեկը։ Տեր-Պետրոսյանը արդեն քանի տարի է անգամ Մարտի 1-ի միջոցառմանը չի մասնակցում։ Փաստացի ստացվում է, որ ինքը մեզ ձեռ առավ։ Էդ մարդը միշտ ով իրեն թիկունքի է կանգնել, ինքը դրանց դավաճանել է՝ սկսած իրա կուսակցության շատ մարդկանցից։ Մարդիկ կուսակցությունից դուրս եկան ու թողեցին, հեռացան հենց իր պատճառով։ Հիմա էլ ուզում է նախկին նախագահների հետ միանալով, համախմբվելով ազգի մասին մտածեն։ Բայց  ես այնտեղ ազգի մասին մտածող մարդ չեմ տեսնում, երեքն էլ ազգի դավաճան են, թշնամի»,-ասաց տիկին Ջեմման։

Մեր զրուցակցի խոսքով՝ 2013 թվականին, երբ Տեր-Պետրոսյանը գնաց Գագիկ Ծառուկյանի հետ բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու, արդեն ամեն ինչ պարզ էր.«Գագիկ Ծառուկյանի կողքը կանգնողը Սերժի ու Քոչարյանի կողքն էլ կկանգնի։ Միթե կարելի է  այդքան անսկզբունքային լինել։ Միթե կարելի է այսպես ծաղրել որդեկորույս մայրերին»,-ասաց տիկին Ջեմման՝ հավելելով, որ այսքանից հետո եթե անգամ ընտրություններ լինեն և ՀԱԿ-ն էլ մասնակցի ընտրություններին, ապա դժվար թե նրանք կարողանան ձայն հավաքել։

Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրն էլ՝ Վաչագան Ֆարմանյանը, ասաց, որ արդեն անտարբեր է ամեն ինչի նկատմամբ, դադարել է որևէ բանի վրա զարմանալ.«Ձյունը, որ հալվում է, ինչքան կեղտ կա ջրի երես է դուրս գալիս։ Հիմա հենց այդ  ձնհալի ժամանակն է։ Բոլորն անամոթացել են, քամակի կաշին քաշել են երեսներին, ապրում են։ Դրա համար էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Ուղղակի մեր՝ ծնողների չարչարանքը,  մաքրությունը մնաց, որ մենք ոչ մեկին ոչ լսեցինք, ոչ էլ։ Ասացինք՝ օրը կգա, բարին հետը։ Իշխանափոխություն կլինի, լավ կլինի, բայց ոչ մի բան էլ չեղավ։ Տեր Պետրոսյանը պետք է մտածեր, թե այդ ի՞նչ է անում, ոնց է Մարտի 1-ի ծնողների երեսին նայելու, ի՞նչ է աելու։ Ինքը եթե սոված փողոցում էլ մնար, պետք է նման բան չաներ, չգնար նման քայլի։ Սրանց մեջ մարդկություն չկա։ Որ թասիբ, նամուս ունենային նման բան չէին անի։ Թե չէ ինչից ելնելով կարելի է միանալ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Այդ ինչ անհրաժեշտություն կար, որ գնաց այդ քայլին ու սաղ կոնգրեսի ժողովրդին էլ խայտառակ արեց»,-ասաց Ֆարմանյանը՝ հավելելով, որ այդ հարցերը չի քննարկելու, չի զարմանալու որևէ նման տեղեկատվությունից։ Ապրելու է և աշխատելու է։ Ուրիշ բան չի մնում անելու.«Ինքը Օպերայում խոսում էր, Մատենադարանում խոսում էր, հայտարարում էր, որ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը աղետ են, ավազակապետ են, թաթար-մոնղոլ են, չգիտեմ ինչ են։ Բա հիմա իր քայլը ո՞նց հասկանանք։ Պետք է կարողանալ ասածների պատասխանը տալ։ Ինքը պատասխան տալու է։ Մեր ծնողներին իրենք դեռ պատասխան տալու են»,-եզրափակեց Ֆարմանյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում