Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որում նշված է հետևյալը.
«Մենք դատապարտում ենք իսրայելական կառավարության այն որոշումը, որն առնչվում է Արևելյան Երուսաղեմում ավելի քան 900 նոր բնակարանների կառուցմանը։ Իսրայելն անտեսում է Պաղեստինի հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ միջազգային կոչերը, շարունակում է ապօրինի բնակեցման և կողմերի միջև կապերի թուլացման գործընթացը, ինչը մեզ համար անընդունելի է։
Մենք Իսրայելին կոչ ենք անում գործել միջազգային իրավունքից բխող պատասխանատվության շրջանակներում, անհապաղ դադարեցնել Արևելյան Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությանն ուղղված միջոցառումները»։





































