Thursday, 16 07 2026
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները

Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

 Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի պաշտպանության  նախարարի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիության և Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման հարցում Իրանի կողմից իրականացված վճռական քայլերը: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը և ինչ կարող ենք ակնկալել անվտանգության ապահովման առումով Իրանից:

Այդ հանդիպմանը, ըստ էության, իրանցի նախարարը խոսել է Իրանի կողմից վճռական քայլերի մասին: իսկ որո՞նք են այդ վճռական քայլերը, ես չեմ տեսնում, չգիտեմ: Ինչպես Իրանի ԱԳ նախարար Զարիֆը տարածաշրջան այցելության ժամանակ Հայաստանում միակ բանը, որ ասաց ու դա կարևոր էր, հենց դա էր, որ Հայաստանի տարածքային  անձեռնմխելիությունը Իրանի կարմիր գծերից է: Ես միշտ էլ ասել եմ, որ իրենք չէին պատկերացնում, որ հայտնի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կարող էր լինել ճանապարհների հետ կապված: Դա իրենց համար շոկային էր, դրա համար այդ օրվանից սկսած Իրանի թե վերլուծաբանների մակարդակով, թե պաշտոնական մակարդակով անընդհատ անդրադառնում են այդ խնդրին: Ես բազմիցս գրել եմ, որ այս ամենի մեջ ամենավտանգավոր մեզ համար հենց դա է: Թուրքերն ամեն ինչ ուզում են անել, որ այդ իրենց ասելով Մեղրիի միջանցքը լինի, և այդ ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատում են: Իսկ դա նշանակում է մեր տարածքով Իրան գնալու համար Ադրբեջանից պետք է իրավունք հարցնենք: Այդպես է դուրս գալիս, որովհետև միջանցքի վերահսկողությունը չեն տա մեզ: Ամբողջ նպատակը դա է: Իսկ մեզ համար շատ վատ է, եթե սահման չունենանք Իրանի հետ: Պետք է նաև հաշվի առնենք, որ աշխարհն այսպես չի մնում, դա մեզ համար կենսական նշանակություն ունի: Իրանում ով էլ լինի իշխանություն, իրենք իրենց ազգային շահերը հասկանում են, մենք պարզապես չենք հասկանում մեր շահերը: Մենք ազգային ծրագիր չունենք, որը տանում է դեպի ապագա, իսկ բոլոր ազգերն ունեն: Թուրքերը թուրանականության ծրագիրն ունեն, հրեաները նպատակ ունեին երկիր ստեղծել ու ստեղծեցին: հետո նպատակ ունեին տարածաշրջանում արաբների հետ իրենց հարցերը լուծել ու լուծում են: Մենք ի՞նչ ծրագիր ունենք:

Ըստ էության մենք չենք հստակեցնում մեր նպատակները, առաջնահերթություննե՞րը:

Այո, մենք պետք է ունենանք ազգային ծրագիր, ազգային նպատակ, որը չունենք: Իրանցիներն էլ ունեն իրենց ազգային ծրագրերը և թույլ չեն տա համաթուրքականներին հայտնվել իրենց տարածքում, իսկ դա հենց այդ նպատակն ունի՝ Իրանի հյուսիսային նահանգները միացնել համաթուրքական տարածքներին: Դրա համար էլ Իրանի համար սա կարմիր գիծ է և իրենք ինչ կարողանում, անում են: Բայց մյուս կողմից իրենք այդքան ուժ չունեն: Եթե Իրանն այսքան ծանր տնտեսական վիճակում չլիներ, հաստատ կկառուցեին Հայաստան-Իրան  երկաթուղին, որը կբացառեր այդ ամենը: Մյուս կողմից ռուս-իրանական փոխհարաբերություններում պատմականորեն ձևավորվել է փոխադարձ անվստահություն: Զարիֆն իր հայտնի հարցազրույցում հստակ ասում է, որ Ռուսաստանը նույնիսկ դեմ է եղել Իրանի վերաբերյալ 5+2 համաձայնությանը, երբ արդեն այն պետք է ստորագրվեր: Երբ նկատվել է դրական ելքը, Ռուսաստանն սկսել է նոր առաջարկություններ անել: Այսինքն Ռուսաստանին ձեռնտու է, որ լինի թույլ Իրան, և եթե Իրանի հարաբերությունները Արևմուտքի հետ վատ է, դա Ռուսաստանի ուզածն է: Ինչպես տեսնում ենք, ռուսները Թուրքիայի հետ ավելի շուտ են լեզու գտնում, քան Իրանի: Դրա համար Ռուսաստանի համար այնքան էլ կարևոր չի, որ Հայաստանն Իրանի հետ սահման կունենա, թե չի ունենա: Այսինքն եթե Մոսկվան տեսնի, որ այդ սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, իրենք դրան կգնան: Հայաստան-Իրան կապը Ռուսաստանին ոչինչ չի տալիս:

Ամեն դեպքում, հայ-իրանական հանդիպումները պետք է ավելի գործնական մակարդակի՞ անցնեն:

Այո, այդպես պետք է լինի, բայց օրինակ մեր դեսպանի և Իրանի պաշտպանության նախարարի հանդիպման մասին չգիտենք, թե որնէ  եղել առիթը: Ասենք, Հայաստանն առաջարկությո՞ւն է ունեցել, թե իրանցիների նախաձեռնությամբ է եղել: Պարզապես հանդիպել, հետո տարածել, որ հանդիպել են, խոսել են, դա ոչինչ չի տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում