Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում Ռոբերտ Քոչարյանին չեն ընդունում, դա ապտակ է հայ ժողովրդին. Նազարեթ Բերբերյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը

Պարոն Բերբերյան, այսօր հայտարարվեց, որ ՀՅԴ-ն, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները դաշինքով են գնում ընտրությունների, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես եք գնահատում այս քայլը, որքանով է սրանով ՀՅԴ-ն վարկաբեկում իրեն:

Այն ընթացքը, որ ստացավ Հայաստանի քաղաքական ընդհանուր հոլովույթը, խորթացումն էլ ավելի խորացրեց: Ընդհանրապես, աշխարհի հետ Հայաստանի քաղաքական անհաղորդությունը, խզվածությունը շեշտված է: Սա է դրա բացատրությունը: Ժամանակ է պետք, որ սա ավելի լավ ընկալվի: Կան պատահական մարդիկ, որոնք հանկարծ ասում են՝ Սփյուռքը լրիվ Ռոբերտ Քոչարյանի հետ է: Թե սա ինչ տրամաբանություն է, միայն սատանան գիտի: Սփյուռքն ընդհանուր առմամբ անտարբերություն և հուսախաբություն է ապրում: Չմոռանանք, որ այս պատերազմը և Շուշիի կորուստը ծանր է տանում ամեն մի հայ, մանավանդ սփյուռքահայերը, որոնք 1988-ից ի վեր Շուշիով, Արցախով ազգային միասնականություն է ապրել ու հիմա այդ հարվածն է ստանում:

ՀՅԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ընտրությունների մասնակցելը վրդովմունք չի՞ առաջացնելու Սփյուռքում դաշնակցական կառույցներում:

Այդպես չենք կարող պնդել, որովհետև այդ կառույցները ապրող օրգանիզմներ են, այնտեղ էլ կան մարդիկ Գեղամ Մանուկյանների նման, որոնք հացկատակ են, պետք է ինչ-որ բան թռցնեն: Սփյուռքը միատեսակ մտածողությամբ միավոր չէ: Ինչ քաղաքական մտածողության, կողմնորոշումների շերտեր որ կան Հայաստանի մեջ, նույն շերտերը կան նաև Սփյուռքում: Պետք չի մոռանալ նաև, որ Սփյուռքը նախկին ավանդական Սփյուռքը չէ: Հիմա Սփյուռքը շատ շեշտալի կերպով հայաստանյան պատվաստումով Սփյուռք է: 30 տարի առաջ տիրում էր այն տրամաբանությունը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո դեպի արտասահման դուրս եկան այն հայերը, որոնք զավակներն են այն մարդկանց, որոնք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներգաղթել էին Հայաստան: Այդ տպավորությունը ճիշտ չէ, որովհետև էն գլխից, դեռ 19-րդ դարից սկսած կար Հայաստանից դեպի «ավետյաց երկիր» հոսք: Հետևաբար Սփյուռքի մտածողության բազմաշերտ վիճակը ուղղակի արտացոլումն է Հայաստանում ստեղծված վիճակի՝ մտածողությունների շերտավորման իմաստով: իսկ նրանք, որոնք Սփյուռքի անունից խոսելու ինքնակոչ հանդիսավորությունն են ուզում վերցնել, դա դատարկաբանություն է: Սփյուռքը որևէ մեկին չի լիազորել իր չունեցածը իր հաշվին բանացնելու: Սփյուռքը միատեսակ մտածողություն չունի ազգային ողբերգության նկատմամբ: Ռուսն ու թուրքը ինչպես 1920-ականներին Քեմալի ու Լենինի ձեռքով արեցին, նույն ձևով հիմա գործարք են կնքում Պուտինն ու Էրդողանը: Այս քաղաքական ռումբը, որ պայթեց, մարսելը շատ դժվար է: Ոչ իրենց ծրագրեր ունենք, ոչ նրանց հեռահար նպատակները գիտենք, թե ինչ են փնտրում ռուսն ու թուրքը իրար ձեռք-ձեռքի տված: Այս կացության մեջ Սփյուռքը չունի լոզունգային կեցվածք, որ ասենք սատարում է այս կամ այն ուժին կամ անձին: Նախ Ռոբերտ Քոչարյանին չեն ընդունում, դա ապտակ է Հայաստանի ժողովրդին: Արևմտահայերի խոսքով ասած, ճայթի-պայթի 20 տոկոս չի հասնի: Հայաստանում էլ, Սփյուռքում էլ այդ համոզումը ունեն մարդիկ, որոնք ուզում են հարցերի խորքը տեսնել, հասկանալ: Բայց մյուս կողմից, նոր ուժերին էլ, որ նայում ենք, նրանց մոտ էլ ժողովուրդ չեն տեսնում: Այն վայրկյանից, երբ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, ոչնչացրեց 2018-ի մայիսին իր ունեցած ժողովրդի առաջնորդի բարոյական իրավունքը: Որովհետև ինքը պետության տերը դարձավ: Իսկ ժողովուրդն ուզում էր, որ պետությունն իրենը դառնա: Այդ պետությունը չդարձավ ժողովրդինը: Այդ պետությունը շարունակեց փորձանք մնալ ժողովրդի համար: Նիկոլ Փաշինյանն էլ մտածեց, որ պետությունը վերցնելով Քոչարյանի ու Սերժի ձեռքից, կարող է այն իրենը դարձնել: Մենք դեռ չգիտենք էլ, թե որքանով է մեր պետությունը դուրս եկել ռուսական ազդեցության ոլորտից: Փորձում են իշխանավոր խաղալ, բայց չգիտենք, թե ռուսն ու թուրքը ինչ են ուզում խաղալ մեր պետության ու ազգի գլխին:

Այս առումով Սփյուռքի մտահոգությունները փարատված չե՞ն:

Սփյուռքի անունով կարգախոսներ են օդ նետում, բայց նման բան չկա: Սփյուռքը չի կարողանում մարսել այս ազգային ծանր պարտությունը, որը 2018-ի մեր ժողովրդի թավշյա հեղափոխության ծնունդն էր: Մի հատ վերադարձեք ու հիշեք 2018-ի մայիս-հունիսին Սփյուռքի մամուլի նյութերը և կտեսնեք, որ այն ժամանակվա և այսօրվա Սփյուռքի մամուլի նյութերի միջև որևէ կապ գոյություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում