Ռիո դե Ժանեյրոյում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրազիլական շտամի նոր տարատեսակ։ Այս մասին հայտնում է O Globo պարբերականը՝ հղում անելով նահանգի առողջապահության վարչությանը։
Հիմնականում նոր տարատեսակը նկատվել է նահանգի հյուսիսում, սակայն այն առկա է նաև քաղաքային ագլոմերացիայում։ Դեռևս հնարավոր չէ որոշել՝ այն ավելի վարակիչ է կամ ավելի մահացու։ Նոր մուտացիան հայտնաբերվել է կենսանյութի նմուշների 6 տոկոսում։
Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 15 մլն դեպք, մահացել՝ 417 հազար մարդ։








































